Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

02.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկի նոր անվանակոչված Մաքսիմ Գորկու անվան հիմնական դպրոց: Է.Ղազարյանը հանդիսանում է այդ դպրոցի շրջանավարտ: Իր ողջույնի խոսքում Է.Ղազարյանը շնորհավորեց դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին գիտելիքի, գրի և դպրության տոնի, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Մարզպետը մաղթեց, որ աշակերտները լավ սովորեն, իսկ ուսուցիչները՝ ծնողի հոգատարությամբ իրնեց գիտելիքներն ու դաստիարակությունը փոխանցեն մատաղ սերնդին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի որոշմամբ բոլորովին վերջերս Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով: Դպրոցի անվանակոչումը ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նեժեգորոդի նահանգի միջև բարեկամության և համագործակցության արդյունքներից է: 2014 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքում ԳԵՈԹԻՄ ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են դպրոցի սանհանգույցներն ու աշակերտական ճաշարնաը՝ պայմաններով ստեղծելով 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում իրակնացվող դպրոցականների կայուն սննդի ծրագրի իրականացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00