Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

02.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Հերհեր գյուղի միջնակարգ դպրոց: Մարզպետին ուղեկցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետ Խաչիկ Ասլանյանը և Վայքի ճանապարհաշինական ընկերության տնօրեն Կարո Գևորգյանը: Դպրոցի բակում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Դպրոցի տնօրեն ողջույնի խոսքից հետո նախորդ ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնվեցին գովասանագրեր: Աշակերտներին և ուսուցիչներին իրենց շնորհավորական խոսքը հղեցին համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը, համայնքի բնակիչներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը նույնպես շնորհավորեց դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին գիտելիքի, գրի և դպրության տոնի առիթով և ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որի մի քանի օր առաջ ավարտին էր հասցվել Հերհեր գյուղի ճանապարհի հիմնանորոգումը՝ Է.Ղազարյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վայքի ճանապարհաշինական ընկերության ողջ աշխատակազմին՝ Կարո Գևորգյանի գլխավորությամբ՝ վերջինիս հանձնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագիր: Այնուհետև Է.Ղազարյանը շրջայց կատարեց դպրոցի տարածքում, ծանոթացավ ուսման, ինչպես նաև դպրոցականների կայուն սննդի տրամադրման պայմաններին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օրվա խորհրդով բաց դաս անցկացրեց Հերհերի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00