Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր որակի հարաբերություններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի միջև

Նոր որակի հարաբերություններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի միջև 03.07.2014

Հուլիսի 2-ին, Սիսիան քաղաքում, կայացել է Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների համատեղ նիստ: Տեղեկացնենք, որ մարզպետներին կից երիտասարադական խորհուրդների ձևավորման և գործունեության կարգը սահմանվել է ՀՀ վարչապետի որոշմամբ: Նիստի սկզբում ողջունելով հյուրերին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ համատեղ նիստը Սիսիանում կայացնելը պատահական չէ, քանի որ Սյունիքի գողտրիկ այս քաղաքը, առաջինն է ՀՀ-ում ճանաչվել որպես հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Վահե Հակոբյանի կարծիքով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք թույլ կտան երկու մարզերի երիտասարդներին գտնել համագործակցության եզերեր ու իրականացնել համատեղ ծրագրեր: Սյունիքի մարզպետը կարևորում է երիտասարդության խնդիրները: Նրա կարծիքով մեր պետության հիմնական հարստությունը հենց երիտասարդությունն է և հարկ է նրան տալ հնարավորություններ և ինքնադրսևորման ասպարեզ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորեց անկաշանդ քննարկումը և մատնանշեց այն խնդիրները, որոնք իր կարծիքով, ծառացած են երիտասարդության առաջ: Էդգար Ղազարյանի մատնացույց արեց նաև հանգամանքին, որ երիտասարդությունը պետք է առավել նախաձեռնող լինի, կարողանա հստակեցնել իր խնդիրները և հստակ թիրախավորմամբ դրանց լուծում տա: Վայոց ձորի մարզպետը նաև կարծում է, որ երիտասարդները ոչ միայն պետք է մտածեն աշխատատեղ գտնելու մասին, այլ իրենք դառնան գործատու՝ հանդես գալով բիզնես ծրագրերով ու դրանք իրականցնեն տարբեր աջակից կազմակերպությունների միջոցով: Կայացած քննարկմանը մասնակցեցին բոլոր ներկաները, որի արդյունքում էլ նախանշվեցին հետագա անելիքները: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրեց երիտասարդության մայրաքաղքում իրականացված ծրագրերը, առկա խնդիրները և հետագա անելիքները:

Հանդիպում մարզպետարանում

Հանդիպում մարզպետարանում 02.07.2014

Ս/թ հուլիսի 2-ին ժ. 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարության հանդիպումը մարզպետարանի ներկայացուցիչների և Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը, պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Արտաշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կ. Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների և Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանություն-հասարակություն կապի բարելավման ու փոխվստահության ամրապնդման վերաբերյալ հարցեր: Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, ելույթներ ունեցան ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը, ոստիկանության գնդապետ Ա. Արտաշյանը մարզպետարանի ներկայացուցիչներ Նորիկ Սիմոնյանը և Խաչիկ Գևորգյանը, Ագարակաձորի, Գլաձորի, Վերնաշենի, Մալիշկայի, Արփիի և Գետափի համայնքների ղեկավարները: Ելույթ ունեցողները նշեցին ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումների, մարզի ոստիկանության ծառայողների վարքագծում կայացած էական դրական փոփոխությունների և բնակչությանը հուզող որոշ հարցերի մասին: Դրական խոսքեր հնչեցին համայնքային ոստիկանության ծառայողների հասցեին: Նշվեց, որ գրեթե բոլոր համայնքներում համայնքային ոստիկանության տեսուչները ապահովված են աշխատասենյակով և հեռախոսակապով: Առաջարկվեց բոլոր համայնքներում համայնքային ոստիկանության ծառայողներին ապահովել աշխատանքային պայմաններով:

Մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, կազմման և իրականացման աշխատանքները

Մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, կազմման և իրականացման աշխատանքները 01.07.2014

Մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, կազմման և իրականացման աշխատանքները, որի նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի. 25 .06. 2014 թվականի թիվ 58 որոշմամբ ստեղծվել է մարզային զարգացման հանձնաժողով, ոլորտային աշխատանքային խմբեր և մոնիտորինգի ու գնահատման խումբ: Կգործեն ոլորտային աշխատանքային 6 խմբեր.

ԱՎԱՐՏՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՎԱՐՏՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 01.07.2014

2014 թվականի հուլիսի 1-ին Եղեգնաձորի մարզադաշտում ավարտվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար Լավագույն մարզական ընտանիքի մրցույթի Վայոց ձորի մարզային փուլը, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ընտանիքը: Ղազարյանների ընտանիքը 2006-2008 թվականներին ծնված երեխաների տարիքային խմբում երրորդ տեղն էր զբաղեցրել Ջերմուկում կազմակերպված տարածաշրջանային փուլում և իրավունք էր ստացել մասնակցել մարզային փուլին: Մրցույթի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայայցուցիչների կողմից պարգևատրվեցին մրցույթի տարածաշրջանային փուլի հաղթողները, որոնց էլ հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ: Մարզային փուլի մրցանակային տեղերը զբաղեցրած ընտանիքներն իրավունք ստացան մասնակցելու 2014 թվականի հուլիսին Ծաղկաձորում կազմակերպվելիք հանրապետական փուլին: Ղազարյանների ընտանիքը համապատասխան տարիքային խմբում զբաղեցրեց 4-րդ մրցանակային տեղը:

Տեղի կունենա ՀՀ  մշակույթի նախարարության ֆոնդերում գտնվող հայ նկարիչների լավագույն  կտավների ցուցադրության  հանդիսավոր բացման  արարողությունը

Տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում գտնվող հայ նկարիչների լավագույն կտավների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը 30.06.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ս/թ. հուլիսի 3-ին, ժամը՝ 15-ին, Հայաստանի պետական պատկերասրահի Վայոց ձորի մասնաճյուղում տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում գտնվող հայ նկարիչների լավագույն կտավների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը: Բացմանը մասնակցելու են մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, Վայոց ձորի մշակութային հասարակայնության ներկայացուցիչներ: Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման հանդիսությանը: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1(մարզային մշակույթի տուն, 3-րդ հարկ): Նշենք, որ ցուցադրությունը կրում է > խորագիրը և կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության > ՊՈԱԿ-ի և ՀԱՊ Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.06.2014

2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ընդունելություն՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը հրավիրված էին մարզի բոլոր առողջապահական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև բազմաթիվ բժիշկներ և առողջապահության ոլորտի աշխատակիցներ: Իր ելույթում մարզպետն անդրադարձավ առողջապահության ոլորտի կարևորությանը, մարզի առողջապահական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներին: Իրենց աշխատանքում հաջողությունների և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին պատվոգրերով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:08:54