Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի և Բելառուսի խորհրդարանականները Վայոց ձորում

16.09.2014

 2014 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզ այցելեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ: Հյուրերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ստեպան Սուխորենկոն: Հյուրերին Արենի համայնքում աղ ու հացով դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Արենիի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, որից հետո պատվիրակության անդամներն ուղևորվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարան: Մարզպետարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի և պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որի ընթացքում երկու երկների խորհրդարանների փոխխնախագահները փոխադարձ ողջյունի խոսքեր հղեցին՝ կարևորելով Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը նաև միջմարզային մակարդակով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզի և ԲՀ Մինսկի մարզի միջև 2013 թվականից սկիզբ առած բարեկամությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա ծրագրերը: Այնուհետև հյուրերն այցելեցին Եղեգնաձորի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր, որտեղ նրանց դիմավորեց Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Թորիկյանը, տարբեր համայնքների ղեկավարներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից տանկի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելուց հետո հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանիդսավոր արարողություն, որի ընթացքում Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն <<Բելառուսի ազատագրման 70-ամյակի>> մեդալներ հանձնեցին Հայրենական Մեծ պատերազմում Բելառուսի ազատագրությանը մասնակցած վետերաններին:
Նույն օրը հյուրերը մեկնեցին Արփի համայնքի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծաղիկներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության Հերոս, Բելառուսում իր մահկանացուն կնքած Վահիկ Լևոնյանի հուշարձանին: Հյուրերը եղան նաև դպրոցի գրադարան-թանգարանում, ծանոթացան Հերոսի կենսագրությանն ու մարտական ուղուն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կապեր հաստատել Սլուցկ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի և Արփի գյուղի միջնակարգ դպրոցի միջև, իսկ Սլուցկ քաղաքում, որտեղ ամփոփված է Վահիկ Լևոնյանի մարմինը, տեղադրել Հերոսի կիսանդրին:
Այցելության հաջորդ կանգառը Նորավանքն էր, որտեղ հյուրերին դիմավորեց և Նորավանքի մասին արժեքավոր տեղեկություններ տրամադրեց Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը:
Հյուրերի Վայոց ձոր կատարած այցի վերջին կանգառը Արենիի գինու գործարանն էր, որտեղ նրանք ծանոթացան Վայոց ձորում արտադրվող գինու պատմությանը, գինեգործության ներկային՝ համտեսելով անուշահամ գինիներ: Գործարանի սեփականատեր Ռաֆիկ Սիմոնյանի հետ քննարկվեցին նաև Վայոց ձորում արտադրվող գինիները Բելառուս արտահանելու հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00