Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վայոց ձոր

16.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 12-ին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզում  խաղողի սպասվող բերքի քանաքին և իրացման գործընթացին: Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձոր համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք: Աղավնաձորում նախարարը նաև հանդիպում է ունեցել մարզի մյուս խաղողագործական համայնքների` Ելփինի, Չիվայի, Ռինդի, Արենիի, Խաչիկի համայնքապետերի և խաղողագործների հետ: <<Խաղողի բերքը լավ է Վայոց ձորում և 10-15 օրից մարզում կսկսվեն խաղողի մթերումները: Այս տարի խաղող մթերող ընկերությունները գյուղացիների հետ պայմանագիր են կնքել <<Արենի>> տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ: Մթերման պահանջարկը շատ մեծ է, և այս հարցում դուք խնդիրներ չեք ունենա>>, – հանդիպման ժամանակ նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի հաջորդ կանգառը 2013 թվականին հիմնադրված Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկան էր, որտեղ բուծվում է 44 000 թև հավ ու 24 000 թև վառեկ: Ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը հայտնել է նախարարին, որ այստեղ օրական արտադրվում է 35 000 ձու, որն իրացվում է տեղական շուկայում և ծրագրել են կրկնապատկել արտադրության ծավալները: Նախարարը հորդորել է զբաղվել նաև հնդկահավի բուծմամբ` հաշվի առնելով նախկինում այս ֆերմայի փորձը և հանրապետությունում հնդկահավի մսի մեծ պահանջարկը: Գնդեվազ համայնքում նախարարը եղել է նաև նոր կառուցվող <<Էկոֆարմ>> անասնապահական համալիրում, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կով և 150 գլուխ երինջի համար: Այս պահին այստեղ առկա է 50 գլուխ կաթնատու կով: Ընկերությունը հագեցած է աշխարհահռչակ շվեդական <<ԴեԼավալ>> սարքավորումներով, որտեղ կովերի պահվածքը, կերակրումն ու կիթն իրականացվում է ավտոմատացված եղանակով: Ֆերմային կից կառուցվում է կաթի վերամշակման արտադրամաս, որը պետք է վերամշակի արտադրված կաթը` պանրի արտադրության և փաթեթավորված պաստերիզացված կաթի արտադրության համար: Համալիրը շահագործման կհանձնվի տարեվերջին: <<Քանի որ Հայաստանում մեծ է պանրի պահանջարկը, <<Էկոֆարմ>> համալիրը ձեռնամուխ է եղել նաև պանրի արտադրամասի հիմնադրման գործին, որի արդյունքում ստացված կաթը տեղում կվերամշակվի: Մեր նպատակն է փոքր տնտեսություններից անցում կատարել դեպի խոշոր անասնապահական համալիրների ձևավորման և համոզված եմ, որ սա օրինակ կծառայի նմանատիպ այլ համալիրների ստեղծման համար>>-եզրափակելով իր խոսքը` նշել է նախարարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00