Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դաս Անկախության օրվա կապակցությամբ

18.09.2014



  2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի հանրակթական ուսումնական հաստատությունների՝ Եղեգնաձոր և Վայք քաղաքների հիմնական և ավագ դպրոցների, Մալիշկայի թիվ 1, թիվ 2, Ագարակաձոր, Արենի, Արփի, Աղավնաձոր, Գետափ, Գլաձոր, Շատին, Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների համար (շուրջ 460մասնակից) Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվել էր Բաց դաս:
Միջոցառումը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում, սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ:
Դասը վարեցին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Դասի ավարտին մարզպետ էդգար Ղազարյանի նվագակցությամբ և ձայնակցությամբ, ինչպես նաև ձայնակցությամբ դահլիճում գտնվող հանդիսատեսների, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երգչախումբը կատարեց ՀՀ պետական օրհներգը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հայոց բանակին նվիրված երգը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00