Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի պատվիրակության այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

02.02.2015

 ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանում էր գտնվում Արխանգելսկի մարզի պատվիրակությունը` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև մարզի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի օդանավակայանի տնօրեն Վահե Պետրոսյանը, ,,Տաշիր,, հոլդինգի Արխանգելսկի մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Ստեփանյանը:
Հունվարի 29-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Քննարկվեցին մարզերի միջև համագործակցության ներկա վիճակը, ստորագրված Համաձայնագրի կատարման ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Շնորհավորելով մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովը բարձր գնահատեց արդեն ձևավորված գործընկերությունը, մասնավորապես կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հարություն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց՝ շարունակելու առկա ջերմ և գործընկերային հարաբերությունները, առավել սերտացնելու և խորացնելու համագործակցությունը:
Հունվարի 30-ին հյուրերն այցելեցին Մալիշկա համայնք, որտեղ Սուրբ.Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրվել է Արխանգելսկից ուղարկված Ուղղափառ եկեղեցու Խաչը: Նահանգապետի տեղակալը շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին Խաչի տեղափոխման և տեղադրման աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրագործման համար:
Խաչի օծման և հանդիսավոր բացման միջոցառումները նախատեսվում են իրականացնել գարնանը` Հայ-ռուսական միջկառավարական ֆորումի օրերի շրջանակներում:
Հայաստանյան այցի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակությանն ուղեկցում էր մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00