Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը

30.01.2015

 2015 թվականի հունվարի 30-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. ,,Մարզում ամառային զորակոչի արդյունքների և ձմեռային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին,,:
2 . ,, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժիների պետերի հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին,,:
3. ,, ՀՀ օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին,,:
Հայտարարություններ
1. ,,Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ,,:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկանԵղեգնաձորի և Վայքի տարածքային զինկոմներ Արմեն Սարգսյանը և Կամո Հակոբջանյանը: Այնուհետ ելույթ ունեցավ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ պաշտպանության նախարարի անունից պաշտպանության նախարարության ,,Նելսոն Ստեփանյան,, գերատեսչական մեդալով պարգևատրեց ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, բարերար Սամվել Սարգսյանին և Եղեգնաձորի կայազորի պետի պատվոգրերով պարգևատրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանին, Մելսիկ Հարությունյանին, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Նաիրի Ավագյանին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանին, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանին, մարզի մի շարք համայնքների, կազմակերպությունների ղեկավարների,ԵԿՄ անդամների : ՀՀ ԵԿՄ նախագահի պատվոգրով պարգևատրվեցին մարզպետ Հարություն Սարգսյանը և ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ոլորտներ ներկայացնող հաշվետվությունների ժամանակ նախարարն իրեն հետքրքրող հարցերն ուղղեց ստորաբաժանումների ղեկավարներին՝առաջին աղբյուրից իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով:
,, ՀՀ օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, իսկ հայտարարությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը:
Նիստին մասնակցում էին և ելույթ ունեցան ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը

Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց նախարարին այցելության համար, ներկայացրեց մարզում տիրող ընդհանուր իրավիճակը և խոսեց համայնքներում և մարզում գործող կազմակերպություններում առկա խնդիրներից, ակնկալելով նախարարի հնարավոր աջակցությունը դրանց լուծման գործում: Մարզպետն իր խոսքն ավարտեց մեջ բերելով գյուղական համայնքների չորրորդ համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետի ելույթից մի հատված, ուր վարչապետն շեշտադրել էր վարչատարածքային բարեփոխումներին, դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուտների կատարելագործման, տեղական ընտրությունների անցկացման, ավագանիների լիարժեք գործունեության ապահովման մեխանիզմների ներդրման, համայնքներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմներին և վարչական հսկողությանն առնչվող խնդիրները։
Նախարար Արմեն Երիցյանի ամփոփիչ խոսքն ուղերձ էր՝ անձամբ իր և նախարարության աշխատակիցների կողմից ակտիվ համագործակցության և դրա արդյունքում խնդիրների լուծման ուղիների որոնման և լուծման գործում: Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, համայնքների աշխատակազմի քարտուղարները, դպրոցի տնօրենները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Մարզպետարան,, բաժնի ,,Մարզխորհրդի նիստեր,, ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00