Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

24.02.2015

  2015 թվականի փետրվարի 24-ին Վայոց ձորի մարզում մեկնարկեց դպրոցականների փուլը՝ հայոց լեզվի իմացության ստուգումով: Օլիմպիադայի մեկնարկի կապակցությամբ դպրոցականներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մասնակիցներին ներկայացրեց առարկայական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի կազմը, ծանոթացրեց օլիմպիադայի անցկացման կարգին:
Ընդհանուր առմամբ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու իրավունք են նվաճել մարզի 41 դպրոցների շուրջ 800 աշակերտներ: Ըստ կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան կանցկացվի 16 առարկաներից: Իսկ այսօր հայոց լեզվի օլիմպիադային մասնակցել է 105 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38