Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 20.03.2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 16-ին Եղեգնաձոր էր ժամանել Մ. Լոմոնոսովի անվ. Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակությունը համալսարանի միջազգային համագործակցության զարգացման վարչության պետ Լ.Ա. Զարուբինայի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ խոսվեց կրթության և գիտության բնագավառներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների փոխանակման ծրագրերի, վայոցձորցի ուսանողների և դիմորդների՝ այդ ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորությունների մասին: Նշենք, որ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանը Ռուսաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից է, ՌԴ ինը համալսարաններից մեկն է, որն ունի բուհերի համար հատուկ, ամենաբարձր՝ դաշնային կարգավիճակ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2014թ. ԲՈՒՀ-ը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դիմորդների ընդունելություն հատուկ քվոտավորման պայմաններով: Ուսուցման ծախսերը հոգալու է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմահված քվոտաներին համամապատասխան: ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղղված պաշտոնական գրության մեջ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետներ պատրաստել Վայոց ձորի մարզի համար պահանջված մասնագիտություններով: Ցանկացողները կարող են ինքնուրույնաբար որոշել նախընտրած կրթական հաստատությունը՝ դիմելով ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Որպես աջակցություն, Հյուսիսային համալսարանը պատրաստակամություն է հայտնում ս.թ. մայիս ամսին տեղում (Եղեգնաձորում) անցկացնել արտագնա թեստավորում՝ առավել շնորհալի դիմորդներին ներդրված ծրագրում ընդգրկելու համար:

Խորհրդակցություն՝ նվիրված  Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին

Խորհրդակցություն՝ նվիրված Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին 19.03.2014

Ս/թ մարտի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերը, մշակույթի գծով գլխավոր մասնագետը, մարզում գործող գինեգործական կազմակերպությունների, Արենի, Ռինդ համայնքների, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի, հյուրանոցների, մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչներ: Մարզպետը նշեց, որ Արենի գինու փառատոնը որպես վայոցձորյան միջոցառում լայն մասսայականություն է վայելում և 2013 թվականին փառատոնի շրջանակում ոչ միայն Արենիում կազմակերպվեց >, այլև Ռինդում՝ >, Եղեգնաձորում՝ > և > միջոցառումները: Իսկ 2014 թվականին փառատոնի կազմակերպման աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, քանզի փառատոնի շրջանակում բացի վերը նշվածներից միջոցառումներ կկազմակերվեն նաև Ելփին և Մալիշկա համայնքներում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին 18.03.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին: ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերում սովորող ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ներկայացվեցին նաև բոլոր այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք միտված են երիտասարդական կյանքի աշխուժացմանը: Մասնավորապես, մոտ օրերս ՀՀ կառավարության որոշման համաձայն մարզպետին կից ստեղծվելու է երիտասարդական խորհուրդ, ՀՀ Վայոց ձորի մարզի 12 համայնքներում ստեղծվել են երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ, 2013 թվականի ընթացքում մարզպետարանի աջակցությամբ և Coumnterpart International կազմակերպությամբ ֆինանսավորմամբ կազմակերպվել է երիտասարդական երկօրյա համաժողով և ցուցահանդես:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը 18.03.2014

Ս/թ մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 2 նիստը: Նիստի սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանը նախ շնորհավորեց մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանին և վերընտրված ղեկավարներ Սուրիկ Սարգսյանին (Զեդեա), Գայ Օհանյանին (Հերմոն), Միսակ Կարապետյանին (Նոր Ազնաբերդ), Սիմոն Բաբայանին (Սարավան), մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ իրենց ղեկավարած համայնքների զարգացման և ի բարօրություն համայնքների բնակիչների: Այնուհետ մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը և հայտարարությունները ներկայացնող պաշտոնատար անձանց, բարձրաձայնելու հարցերն ու հայտարարությունները, որոնց շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկումներ:

Քննարկումներ՝ նվիրված Վայոց ձորի մարզի զարգացման խնդիրներին 18.03.2014

2014 թվականի մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման խնդիրները: Առաջին հանդիպում կայացել է «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ, ուր քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում տնտեսության զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև մարզի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով 2014 թվականի աշնանը կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Կայացավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը 17.03.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ ս/թ մարտի 14-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 75 քաղաքացի, ընդունելության էին եկել 66-ը: Ընդունելության եկած 64 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, իսկ 2-ը՝ սոցիալական տարբեր հարցերով: Բոլոր քաղաքացիներին էլ տրվեց ֆինանսական աջակցություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46