Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեհաստանի առաջին տիկնոջ այցը Վայոց ձորի մարզ

09.10.2014

 2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները: Արենի գյուղի մոտ Լեհաստանի առաջին տիկնոջը աղ ու հացով դիմավորեցին Արենի համայնքի պարի խմբի սաները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ՝ Մարիաննա Ղազարյանի հետ: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԱՐԵՆԻ-1 հնագիտական քարանձավ, որտեղ մասնագետների կողմից նրանց ներկայացվեցին քարանձավում կատարաված պեղումների արդյունքները: Այնուհետև հյուրերը եղան Նորավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ներկայացրեց Նորավանքի պատմությունը: Նորավանքի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանում հյուրերը ծանոթացան միջնադարյան հայ ճարտարապետության և մանրանկարչության պատմությանը: Այցի ավարտին Տիկին Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Արենի գինու գործարան, ծանոթացան լավաշի պատրաստման արարողությանը, համտեսեցին Վայոց ձորում արտադրված գինիները և ունկնդրեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի կողմից պատրաստված հայ-լեհական փոքրիկ համերգային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08