Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շախմատի հուշամրցաշար նվիրված Հրանտ Կարապետյանի հիշատակին 27.08.2014
2014 թվականի օգոստոսի 26-ին Եղեգնաձոր քաղաքի մանկական ստեղծագործության կենտրոնում մեկնարկեց Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված արագ շախմատի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Այնուհետ Հրանտի որդին ու հարազատները հետաքրքիր հիշողություններ ու դրվագներ պատմեցին վաղամեռիկ շախմատիստի կյանքից: Հուշամրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային խմբի 20 շախմատիստներ, ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր բնակավայրերից: Հուշամրցաշարն անցկացվեց Շվեյցարական մրցակարգով, վիճարկվեց > փոխանցիկ գավաթը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց եղեգնաձորցի երիտասարդ շախմատիստ Սամվել Խալաթյանը: Փակելով հուշամրցաշարը՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը գավաթը հանձնեց հաղթողին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

Ազգագրական պարի փառատոն Վայոց ձորում 26.08.2014
2014 թվականի օգոստոսի 23-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում անցկացվեց ազգագրական պարի վայոցձորյան փառատոն` նվիրված ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին: Փառատոնը կազմակերպել էին Վայոց ձորի մարզպետարանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնը`մարզպետ Էդգար Ղազարյանի հովանավորությամբ: Փառատոնին մասնակցում էին մարզում գործող ազգագրական պարի 7 խմբեր, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Փառատոնին ներկա էր > ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցեց մասնակիցներին` նրանց համար բացահայտելով հայ ոգին կրող ազգագրական պարի որոշ գաղտնիքներ, խորհրդանշական շարժումներ: Փառատոնը եզրափակեց > համույթը, որը հիացրեց հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով: > համույթի ելույթից առաջ մասնակիցներին ողջունեց և մրցանակային տեղեր գրավածներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրերը հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

2014 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ: Արտաբույքում համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի և դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է 5-րդ հրատապ ծրագրով հիմնանորոգվող դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների կատարման որակին և ընթացքին:Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը հավաստիացրել է աշխատանքները նախատեսված ժամկետներից շուտ ավարտելու վերաբերյալ: Իսկ Եղեգիսում համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանի և Եղեգնաձոր ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ եղել է համայնքի շուրջ 40 հա հողատարածքների ջրարբիացման նպատակով կառուցված և արդեն շահագործվող ոռոգման ջրագծի ջրթողման տեղամասում և համոզվել, որ բաց թողնվող ջրի քանակը բավարար է նշված տարածքների ջրարբիացման համար:

2014 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված > ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի նախապատրաստական հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչներ՝ կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գլխավորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով 21.08.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, համաձայնեցնելով ՀՀ կառավարության հետ, որոշում է կայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի > պետական ոչ առևտրային կազմակերպությունը ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու անունով անվանակոչելու վերաբերյալ: Ծնունդով նիժեգորոդցի ռուս մեծ մտավորականի անունով ՀՀ Վայոց ձորի մարզում դպրոց անվանակոչելու և ռուսաց լեզվի խորացված ուսուցում կազմակերպելու վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՌԴ Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի միջև պայմանավորվածություն ձեռք է բերվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում նահանգապետի Վայոց ձոր կատարած այցի ընթացքում:

Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ ռոք երաժշտության երեկո 20.08.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ 2014 թվականի օգոստոսի 16-ի երեկոյան Ջերմուկի ըմպելասրահի տարածքում տեղի ունեցավ ռոք համերգ, Եղեգնաձորի MEET ME IN THE SKY նորաստեղծ խմբի կատարմամբ: Համերգային երեկոն հրաշալի նվեր էր Ջերմուկի բնակիչներին և հյուրերին: Համերգին իր ընտանիքով ներկա է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով իր շնորհակալություն է հայտնում երաժշտախմբի երիտասարդ կատարողներին՝ ներկաներին գեղեցիկ երեկո պարգևելու համար և մաղթում նրանց հետագա հաջողություններ: