Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2014թ.-ի ինն ամիսների ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների ամփոփագիր

29.10.2014

 2014թ-ի ինն ամիսների ընթացքում ստացվել է 757 դիմում:
ա) Դրամական օգնություն է խնդրել 515 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 500-ը, մերժվել` 4-ը, ընթացքի մեջ է 11 դիմում: (Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով):
բ) Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 44 քաղաքացի, որից 24-ի խնդրանքը բավարարվել է, 12-ը` մերժվել, 8 դիմում ընթացքի մեջ է: (Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով):
գ) Առողջապահական բնույթի 73 դիմումից դրական պատասխան է ստացել 63-ը, մերժվել է` 7-ը, 3 դիմում ընթացքի մեջ է: (Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով):
դ) Աշխատանքի հարցերով դիմած 14 քաղաքացիներից 7-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 7 դիմում մերժվել է, (դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով):
ե) Գյուղատնտեսական հարցերով դիմած 12 քաղաքացիներից 11-ն ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է:
զ) Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 36 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է) Հողաշինության հարցերով դիմած 16 քաղաքացիներից 13-ը ստացել են դրական պատասխան, 3 դիմում ընթացքի մեջ է:
ը) Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել է 46 քաղաքացի և ստացել դրական պատասխան:
թ) Այլ բնույթի 1 դիմում է հաշվառման վերցված, որին տրվել է դրական պատասխան:
ժ) Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08