Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական օժանդակության ծրագրերով ներկրված գարնանացան գարու սերմացուի բաշխման գործընթացը ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվել է

27.03.2015

 Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին շուկայականից ցածր գներով ՀՀ Վայոց ձորի մարզ է ներկրվել 87100 կգ գարնանացան գարու սերմացու և հատկացվել մարզի Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Արին, Արփի, Արտավան, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Գնիշիկ, Գնդեվազ, Գոմք Ելփին, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Խաչիկ, Խնձորուտ, Հերհեր, Շատին, Չիվա, Սերս, Կարմրաշեն համայնքների հողօգտագործողներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին:
Նշենք, որ Պետական աջակցության ծրագրով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր հատկացնելու նպատակով ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00