Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ագարակաձոր համայնք

09.04.2015

Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Ագարակաձոր համայնք: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց, մանկապարտեզ և բուժկետ: Դպրոցում շրջայց է կատարվել դասարաններում, այնուհետ հանդիպում է կայացել մանկակավարժական կոլեկտիվի անդամների հետ: Մարզպետ Հարություն Սարգսյանը զրուցել է ուսուցիչների հետ, ծանոթացել դպրոցում առկա խնդիրներին, լսել ուսումնական գործընթացն արդյունավետ դարձնելուն ուղղված ուսուցիչների ներկայացրած հարցերը՝ դպրոցական շենքի վերանորոգում, սպորտային և դպրոցական գույքի ձեռք բերում: Մարզպետը նշել է , որ հնարավորության սահմաններում պահանջված հարցերը կընդգրկվեն առաջիկա տարիների մարզային զարգացման ծրագրերում: Այնուհետ այցելություն է եղել համայնքային մանկապարտեզ, որն այդ պահին չէր գործում: Մանկապարտեզի տնօրենի հետ հանդիպման ժամանակ խոսվել է մանկապարտեզի նորոգման մասին: Տնօրենը նշվել է, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան դրամաշնորհով վերանորոգվելու է մանկապարտեզի խոհանոցը: Բուժկետում մարզպետը ծանոթացել է սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:
Այցելության վերջին կանգառը գյուղապետարանն էր, որտեղ հանդիպմանը ներկա գտնվող ագարակաձորցիները մարզպետին խնդրեցին, միջնորդել փորձադաշտի ոռոգման ջրագծից գյուղին հատկացվող ջրաքանաքի ավելացման և գրաֆիկի կարգավորման հարցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00