Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել ասմունքի հանրապետական փառատոնի գալա համերգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել ասմունքի հանրապետական փառատոնի գալա համերգին 01.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին: Ողջույնի խոսքում երկրի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2008 թվականից ի վեր` Հայաստանից, Արցախից և Ջավախքից փառատոնին մասնակից աշակերտների թիվը 3 հազարից այսօր արդեն հասել է 200 հազարի: «Մենք փորձելու ենք ավելի զարգացնել այս ժողովրդական միջոցառումը և, ընդլայնելով աշխարհագրությունը, ներգրավել նաև սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ասմունքի փառատոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ գործում ունեցած կարևոր վաստակի համար: Վարչապետը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Գրան պրի» մրցանակին, 11-14 և 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականներին և փառատոնի ամենակրտսեր մասնակցին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և խրախուսական մրցանակներով: Լավագույնը ճանաչված մյուս աշակերտները ևս արժանացել են խրախուսական մրցանակների: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը և Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խրախուսվել են ՀՀ վարչա¬պետի շնորհակալագրով, իսկ ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով:

Է.ՂԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԹԳՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Է.ՂԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԹԳՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ 01.10.2014

Բեմարվեստի պրոպագանդման ու տարածման գործում ունեցած ներդրման համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալով: Ոսկե մեդալը Է.Ղազարյանին է հանձնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

ՎԱՅՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՎԱՐՏԸ

ՎԱՅՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՎԱՐՏԸ 01.10.2014

2014 թվականի սեպտեմբերի 29-ին Վայքի մշակույթի տան մեծ դահլիճում Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը հանդիսատեսին ներկայացրեց Ս.Խալաթյանի “Հրադադար” պիեսը: Ներկայացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի աշխատակիցներ: Այս ներկայացմամբ ավարատվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված թատերական փառատոնը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնի շրջանակներում Հայաստանի հեղինակավոր թատերական կոլեկտիվներն ու դերսանները ներկայացումներով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք, Վերնաշեն, Գետափ, Արենի և Խաչիկ համայնքներում: Փառատոնին մասնակցություն ցուցաբերած փոլոր թատերախմբերը պարգևատրվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 29.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պյոտր Միկյսկայի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Չեխիայի պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Է.Ղազարյանը շնորհավորել է Պյոտր Միկյսկային և դեսպանատան աշխատակիցներին պետական տոնի առիթով՝ խնդրելով իր բարեմաղթանքները հղել նաև Չեխիայի Հանրապետությունում Վայոց ձորի մարզի գործընկեր Կարլովի Վարիի նահագապետին: ՀՀ Վայոց ձորի մարզի և ՉՀ Կարլովի Վարիի նահանգի միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հունվարին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

ԱՐԵՆԻ գինու փառատոնի շրջանակներում նախատեսված տոնական և մշակութային միջոցառումների ծրագիր

ԱՐԵՆԻ գինու փառատոնի շրջանակներում նախատեսված տոնական և մշակութային միջոցառումների ծրագիր 29.09.2014

Սիրելի հայրենակիցներ: Սիրով Ձեզ ենք ներկայացնում ԱՐԵՆԻ գինու փառատոնի շրջանակներում նախատեսված տոնական և մշակութային միջոցառումների ծրագիրը: 1, հոկտեմբերի 2014թ. չորեքշաբթի: 14.00-17.00 Մալիշկա համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Մալիշկա համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն: 18.00 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆիլիպ Բալոյանին նվիրված համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում: 2, հոկտեմբերի 2014թ. հինգշաբթի: 14.00-17.00 Ելփին համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Ելփին համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն: 18.00 Երգի և պարի փառատոն Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում: 3, հոկտեմբերի 2014թ. ուրբաթ: 12.00-17.00 Ռինդ համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Ռինդ համայնքի կենտրոնում, ազգային պարեր, երգ, երաժշտություն: Տնական գինիների համտես-մրցույթ: 18.00 “ԿԱԴԱՆՍ” անսամբլի համերգը Եղեգնաձոր մշակույթի տան մեծ դահլիճում: 4, հոկտեմբերի 2014թ. շաբաթ: 11.00-17.00 Գինու տոն և Արենի համայնքի տոն: Ժողովրդական տոնախմբություն Արենի համայնքի կենտրոնում, թատերականացված միջոցառումներ, ազգային պարեր, երգ, երաժշտություն: Գործարանային արտադրության գինիների համտես-մրցույթ: 18.00 Հեղինակային երգի համերգ Արենի համայնքի մշակույթի տան դահլիճում: 18.00 MEET ME IN THE SKY ռոք խմբի համերգ Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում: 5, հոկտեմբերի 2014թ. կիրակի: 11.00-12.00 Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում և տոնական համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում: 12.00-17.00 Բերքի տոն Եղեգնաձոր քաղաքում: Տոնական շքերթ, ժողովրդական հանդիսություններ, երգ, պար, երաժշտություն, համայնքային տաղավարներ, ձեռքի աշխատանքների և նկարների ցուցադրություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում, Մոմիկի անվան զբոսայքում, կենտրոնական փողոցներում, նախկին կինոթատրոնի հարակից հրապարակում: 18.00 Հեղինակային երգի համերգ Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն 29.09.2014

Ռուսաստանի դաշնության սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի հրավերով սեպտեմբերի 23-27-ը աշխատանքային այցով ՌԴ Մոսկվա քաղաքի և Տամբովի մարզում էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Այցելության հիմնական նպատակը մասնակցությունն էր Տամբով քաղաքում կազմակերպված դպրոցականների առողջ ապրելակերպի և առողջ սննդի կազմակերպման հարցերով միջազգային համաժողովին: Միջազգային պատվիրակությանը ընդունեցին ՌԴ Ֆինանսների նախարարի տեղակալը և Տամբովի մարզի նահանգապետը: Դպրոցական կայուն և անվտանգ սննդի կազմակերպման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունն ունի հարուստ փորձ: Միջազգային պատվիրակության մասնակիցները դպրոցական սննդի կազմակերպման դրվածքը ուսումնասիրելու նպատակով եղան Մոսկվա քաղաքի և Տամբովի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում: Մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ արտադրվում և դպրոցներին է տրամադրվում պատրաստի դպրոցական սնունդ, ինչպես նաև այդ ուղղությամբ կազմակերպված ցուցահանդեսներում: Եռօրյա այցը շատ գործնական էր և խիստ՝ կարևոր մեր մարզում դպրոցական սննդի կազմակերպման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:08:54