Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է վոլեյբոլի հուշամրցաշարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը

22.04.2015

 Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ամենամյա մարզային հուշամրցաշարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը, համայնքների և մարզական կառույցների ղեկավարներ:
Քննարկման ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ամենամյա հուշամրցաշարն այս տարի կազմակերպվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում և հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել մրցաշարին: Նա հավելեց, որ հուշամրցաշարի բացման հանդիսությանը մասնակցելու է նաև նույն օրը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35