Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2014 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2014 թվականի գործունեության արդյունքները 27.01.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցությունը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության,Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը 26.01.2015

2015 թվականի հունվարի 30-ին, ժամը՝ 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը՝ հետևյալ օրակարգով.

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը 23.01.2015

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները: Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին: Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը: Եթե 2010 թվականին ՀՀ-ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014-ին այն հասել է 51 տոկոսի: 2014-ին ավելացել են նաև մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ: Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի ևս կրելու են շարունակական բնույթ: Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք:

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ 23.01.2015

2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Թառաթումբ և Շատին համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Հարություն Սարգսյանը կրթական հաստատություններում խոսել է աշակերտների ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ: Մարզպետը Թառաթումբ համայնքում հանդիպել է համայնքային բուժկետի, իսկ Շատինում՝ Առողջության կենտրոնի աշխատակիցների հետ: Թառաթումբի բուժկետում հետաքրքրվել է համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով, իսկ Շատինի Առողջության կենտրոնում՝ տեղեկացել նաև տարածաշրջանի գյուղերի սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին և այցելությունների գրաֆիկին:

Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ 22.01.2015

Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին` - ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը. - վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին. - ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը. - մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին. - համայնքների խոշորացմանը. - մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին. - ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին: Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը: Դրա համաձայն` 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը` 98.8%): 2013 թ. համեմատությամբ` եկամուտներն աճել են 7.9 %-ով կամ 8,344,610 հազար դրամով: Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն` առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը` 98.4 %): 2013 թ. համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2 %-ով կամ 3,082,443 հազար դրամով: Ընդ որում` ընդհանուր ցուցանիշով 2012-2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում:

ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը

ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը 21.01.2015

Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի 6-ամսյա փոքրիկի հոգու հանգստության և հիշատակի հավերժության համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 15:03:27