Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2014 թվականի գործունեության արդյունքները

27.01.2015

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցությունը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության,Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, <<Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն>> ՊՈԱԿ-ի ՀՀ Վայոց ձորի մարզում տեղակայված ստորաբաժանումներ-դիտացանցերի, <<Հիդրոoդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի ՀՀ Վայոց ձորի մարզում տեղակայված ստորաբաժանման, <<Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (Եղեգնաձորի) ստորաբաժանման, <<Պահուստ>> ՊՈԱԿ-ի Եղեգնաձորի տեղամասի ՔՊ մարզային ծառայությունների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներ, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:

Հաշվետու ելույթներով հանդես եկան Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության մայոր Տիգրան Պետրոսյանը, Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արամ Եղոյանը, <<Տեխնիկական անվտանգության Ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Արտուշ Մանուկյանը, <<Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Միհրան Ստեփանյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության <<Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն>> ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը: Կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար և առավել ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նա բարձր գնահատեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյան նշեց, որ իրականացված ծրագրերով նախատեսված բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները միտված են արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության ապահովմանը, որի նպատակով ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համար աշխատանքի և ծառայության առավել հարմարավետ պայմանների ապահովումը նախարարության կարևորագույն խնդիրն է և այդ ուղղությամբ իրականացվում են կոնկրետ քայլեր: Միջոցներ են ձեռնարկվում 2015 թվականի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններ հիմնելու և այն տեխնիկապես վերազինելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00