Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր

07.05.2015

  Երեկ՝ մայիսի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Վայոց ձորի մարզի կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ և Վայք քաղաքների ղեկավարները, Եղեգնաձոր քաղաքի ղեկավարի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի գծով պատասխանատու գլխավոր մասնագետը: Հյուրերի կազմում էին ,,Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե,, ՀԿ-ի և աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպմանը քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր, ճշտվել է Համահայկական խաղերի ջահը Սյունիքի մարզից ընդունելու և Արարատի մարզին փոխանցելու ճանապարհային քարտեզը: Նշենք, որ 2015թ. Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34