Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վիկտորինա՝ ,,Արցախյան Ազատամարտը,, խորագրով

20.05.2015

  Մայիսի 19-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում ,,Սոսե Մայրիկ,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր վիկտորինա ,,Արցախյան Ազատամարտը,, խորագրով, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման ընթացքում ,,Արցախյան Ազատամարտի,, վերաբերյալ իրենց գիտելիքները չափեցին Ագարակաձորի միջնակարգ, Գլաձորի միջնակարգ, Եղեգնաձորի ավագ, Եղեգնաձորի թիվ 1, թիվ 2 հիմնական և Մալիշկայի թիվ 1, թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտները:
Մրցույթի արդյունքում առաջին տեղը գրավեցին Ագարակաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները, երկրորդ տեղը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Իսկ երրորդ տեղը կիսեցին Եղեգնաձորի ավագ դպրոցի և թիվ 1 հիմնական դպրոցի սաները:
Մրցանակային տեղեր գրաված թիմերին և բոլոր մասնակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ,,Սոսե Մայրիկ,, հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Մարիամ Ստեփանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08