Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Սարավան համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությանը 27.03.2015
2015 թվականի մարտի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Սարավան համայնք, ուր ներկա գտնվել համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը, որը տեղի է ունեցել համայնքապետարանում: Նիստին մասնակցել են մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչներ: Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014...
Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին շուկայականից ցածր գներով ՀՀ Վայոց ձորի մարզ է ներկրվել 87100 կգ գարնանացան գարու սերմացու և հատկացվել մարզի Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Արին, Արփի, Արտավան, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Գնիշիկ, Գնդեվազ, Գոմք Ելփին, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Խաչիկ, Խնձորուտ, Հերհեր, Շատին, Չիվա, Սերս, Կարմրաշեն համայնքների հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Նշենք, որ Պետական աջակցության ծրագրով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր հատկացնելու նպատակով ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տրվել է Եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Մարտի 24-ին դպրոցի 5-9-րդ դասարաններում դասղեկի ժամերին պատրաստվել են անմոռուկներ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած հյուրերին նվիրելու նպատակով։ Դպրոցում բացվել է նաև ,,Շնորհակալ ենք,, խորագրով սրահ, ուր ցուցադրվում են այն բոլոր պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հանրային ուսուցում՝ Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով 25.03.2015
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով ս/թ մարտի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում: Ուսուցումը, որ նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վարեց ,,Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն,, ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին: Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար:

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը 25.03.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը: Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները: Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին: Նշենք, որ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Աղբյուրը՝ gov.am, 25.03.2015

Քննարկում,,Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման,, արդյունքների վերաբերյալ 24.03.2015
Մարտի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման,, արդյունքների վերաբերյալ քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ն, Աղետների ռիսկերի կառավարման Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության գրասենյակի և Օքսֆամ-ի կողմից ֆինանսավորվող ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցում էին Օքսֆամի ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի ղեկավար Զառա Տոնոյանը, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը: Նշված ծրագրի իրականացման վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին փոխըմբնման հուշագիր է ստորագրվել Օքսֆամի հայաստանյան գրասենյակի, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և թիրախ համայնքների ( Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ


