Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ագարակաձոր համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությանը 24.03.2015
2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Ագարակաձոր համայնք, ուր ներկա գտնվել համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը, որը տեղի է ունեցել համայնքապետարանի դահլիճում: Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը: Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մակապարտեզի և մշակույթի տան վերանորոգման, խմելու ջրագծի ներքին ցանցի և ոռոգման ջրագծի կառուցման հարցերը: Նշվել է, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար այսօրվա դրությամբ մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրով համայնքին հատկացվել է 1935 կգ գարնանացան գարու սերմացու, ինչպես նաև 4,6 տ ազոտական
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետը կմասնակցի Հերհեր հանայքի ղեկավարի հանրային հաշվետվությանը 23.03.2015
Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը կմեկնի Հերհեր համայնք, ներկա գտնվելու համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը, որը տեղի կունենա համայնքապետարանի դահլիճում, ժամը՝ 13.00-ին:
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի (Տեղական ինքանակառավարման սկզբունքները) 8-րդ կետի (Համայնքի անդամների առջև հաշվետու լինելը) պահանջի ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2014 թվականի գործունեության հաշվետվությամբ: Ներկայացնում ենք համայնքների ղեկավարների հաշվետվությունների ընթացիկ շաբաթվա ժամանակացույցը:

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները 23.03.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Հերհերի համայնքապետի տարեկան հաշվետվությանը 23.03.2015
Մարտի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Հերհերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքապետարանի դահլիճում: Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվել է խմելու ջրագծի վերանորոգման, ոռոգման ջրագծի երկարացման, ճանապարհի ասֆալտապատման և գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցերը: Խոսվել է նաև միջհամայնքային ճանապարհի որոշ հատվածներում քարաթափման վտանգի և ոչ որակյալ ինտերնետ կապի մասին: Նշվեց , որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար մարզի հողօգտագործողներին պետական աջակցության
Վաղը՝ մարտի 24-ին, ծրագրված է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի այցն Ագարակաձոր համայնք, ուր նա ներկա կգտնվի համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը: Այն տեղի կունենա համայնքապետարանի դահլիճում, ժամը՝ 15.00-ին:


