Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ

10.04.2015

 2015 թվականի ապրիլի 9-ին, համաձայն նույն օրը ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և բժիշկների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին ներկա են եղել մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:
Արթուր Ռոստոմյանը ներկայացրել է հուշագրով ամրագրված արդյունավետ ու բազմակողմանի համագործակցության նպատակն ու խնդիրները, նշել ՓԲԸ-ի կողմից նեղ մասնագետների կարճաժամկետ վերապատրաստում իրականացնելու պատրաստակամության և մարզից ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, գործուղված հիվանդների համար մտուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման մասին: Բանախոսը նշել է, որ կարճաժամկետ վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է նեղ մասնագետներին ծանոթացնել բուժման նորագույն մեթոդներին ու մոտեցումներին, ինչպես նաև մասնակից դարձնել վիրահատական միջամտություններին: Իսկ մարզի բժշկական հաստատությունների հետ օնլայն կապի ապահովման դեպքում՝ տրամադրել բժշկական կոնսուլտացիաներ: Այնուհետ ՓԲԸ-ի մասնագետների կողմից կազմակերպվել է խմբային մասնագիտական կոնսուլտացիաներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00