Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոմիտասյան երգերի երգչախմբային և վոկալ կատարումների մրցույթ-փառատոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

11.04.2015

  2015 թ. ապրիլի 9-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ կոմիտասյան երգերի երգչախմբային և վոկալ կատարումների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը <<Կոմիտասը և Եղեռնը>> խորագրով:
Մրցույթին մասնակցում էին մարզի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախմբերը և վոկալ համույթները:
Մրցույթ-փառատոնի մրցանակիրներ են դարձել՝
երաժշտական և արվեստի դպրոցներ անվանակարգում.
ա) կրտսեր տարիքային խմբեր՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երգչախումբը,
բ) ավագ տարիքային խմբեր՝ Վայքի արվեստի դպրոցի երգչախումբը,
հանրակրթական դպրոցներ և մշակույթի տներ անվանակարգում
գ) Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երգչախումբը,
դ) վոկալ համույթներ անվանակարգում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի դասական վոկալ համույթը:
Պարգևատրվել են լավագույն մենակատարներ՝ Զոյա Սարգսյանը (Եղեգնաձորի երաժշտական դպրոց) և Անի Դավթյանը (Եղեգնաձորի մշակույթի կենտրոն), որոնց երաշխավորվել է մասնակցելու ս/թ ապրիլի 15-16-ին Գյումրիում կայանալիք երաժիշտ-կատարողների <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00