Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ

10.04.2015

 Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը:
Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական 6-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հիմնախնդիրները: Ներկա դրությամբ՝ Համահայկական հերթական 6-րդ խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի 3200 մարզիկներ:
Քննարկելով կազմակերպչական աշխատանքների գործընթացը և տալով համապատասխան հանձնարարականներ՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ Համահայկական խաղերի կազմակերպման հարցում համատեղ աշխատանքի փորձ արդեն կա և այս անգամ նույնպես միջոցառումն իրականացվելու է բարձր մակարդակով:
Մարզպետները նախարարին զեկուցեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մարզերում իրականացվող և իրականացվելիք միջոցառումների շուրջ տարվող աշխատանքների մասին:
Մասնավորապես քննարկվել է գյուղացիներին սուբսիդավորված դիզվառելիքի տրամադրման հարցը: Նախարար Երիցյանը հատուկ շեշտեց, որ կառավարության նպատակն է այսօր օգնել գյուղացուն և այդ նպատակին միտված միջոցառումները լինելու են ՀՀ վարչապետի և իր վերահսկողության ներքո:
ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ համայնքներում փաստաթղթաշրջանառությունը բարվոք վիճակում չէ: Արմեն Երիցյանը հանձնարարեց նախարարության աշխատակիցներին գործուղվել համապատասխան համայնքներ և տեղում օժանդակել խնդրի լուծմանը: <<Նախարարությունը պետք է ամեն ինչ անի համայնքներին օժանդակելու և մարզերի բնակիչների կյանքը թեթևացնեկու համար>>, - շեշտեց ՏԿԱԻ նախարարը:
Նախարար Երիցյանը մի շարք հանձնարարականներ տվեց նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի գործարկման վերաբերյալ, որպեսզի ծրագրի հնարավորությունները կիրառվեն առավելագույն արդյունավետությամբ: <<Մարզպետները պետք է տեղում աշխատեն գյուղացիների հետ: Պետք է լուծվեն գյուղմթերքի մթերման, մինի-գործարանների ստեղծման հարցերը: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղացին լավ ապրի>>, - ընդգծեց Արմեն Երիցյանը:
Քննարկվեցին նաև մարզերում գործող վթարային դպրոցների վերակառուցման խնդիրները: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցեց, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Ամփոփելով խորհրդակցությունը ՏԿԱԻ նախարարը նշեց, որ այսուհետ նման համամարզային խորհրդակցությունները լինելու են ամենամսյա և անցկացվելու են մարզերում: Հաջորդ խորհրդակցությունը կայանալու է մայիս ամսվա վերջին Տավուշի մարզում:

Աղբյուրը՝mta.gov.am, 10.04.2015

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00