Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը 14.07.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգիս համայնքի "Սիրանույշ" ճամբարում անցկացվող "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Տեղեկացնենք, որ այս տարի երիտասարդական հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ: Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Այցի ժամանակ ճամբարի մասնակիցները հնարավություն ունեցան հանդիպելու մարզպետ Հ. Սարգսյանի հետ: Իր խոսքում Հ. Սարգսյանը նշեց, որ մարզային իշխանությունները միշտ ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության հետ կապված հիմնահարցերը և հնարավորության սահմաններում աջակցում են երիտասարդներին իրենց նախաձեռնություններում: Մարզպետը կարևորեց նաև նմանատիպ ճամբարների կազմակերպումն ու անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել միմյանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ,ինչու չէ, ստանալ նոր գիտելիքներ: Հանդիպումի ավարտից հետո տեղի ունեցավ ճամբարի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում ընդգրկված մասնակիցներին, Հ. Սարգսյանը երիտասարդներին մաղթեց հաջող մասնակցություն և հաղթանակ: Հիշեցնենք, որ մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և "Գերի բանալի" մրցույթներում...

Կայացավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը

Կայացավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը 12.07.2015

Հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքի "Սիրանույշ" ճամբարում անցկացվեց "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը: Այս տարի ճամբար-հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ: Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ով իր խոսքում երիտասարդներին մաղթեց բարի երթ, արդար մրցակցություն և հաղթանակ "Բազե 2015"-ում: Երիտասարդներին ողջունեցին նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, նախկին բազեական Արմեն Սմբատյանը, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը, ճամբար-հավաքի Գետափ և Ջերմուկ ջոկատների մասնակիցները: Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և "Գերի բանալի" մրցույթներում: Մրցութային երեք օրերի ընթացքում հավաքած բալերի հաշվարկման արդյունքում 1-ին պատվավոր տեղը գրավեց Եղեգնաձորի ջոկատը, 2-րդ տեղում է Ջերմուկը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Վերնաշեն համայնքը: Տեղեկացնենք, որ ճամբար-հավաքում լավագույնս ներկայացաց մասնակիցներից կազմվեց "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատը, որն այս տարի հանդես է գալու նարնջագույն ճակատում: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր մարզի տաղանդավոր երիտասարդներին:

2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում

2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում 10.07.2015

Այսօր` հուլիսի 10-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկիներին վստահություն հայտնեց, որ մեր հզոր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկի հայր Հ. Ավագյանը: Հայոց բանակի նորակոչ զինվորներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վարդան Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին: Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները: Նորակոչիկները` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանից օրհնություն ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:

ՀՀ Վայոց ձորի Խաչիկ համայնքում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիզոր դեսպանի հանդիպումը

ՀՀ Վայոց ձորի Խաչիկ համայնքում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիզոր դեսպանի հանդիպումը 09.07.2015

Հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ Խաչիկ համայնքում էր, որտեղ տեղի է ունեցել մարզպետի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Այցի նպատակը Խաչիկ գյուղում նկարահանվող հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմի նկարահանող խմբի հետ հանդիպումն էր: Տեղեկացնենք, որ ֆիլմը նկարահանվում է հունիսի 1-ից և երեկ կինոնկարի նկարահանման աշխատանքների վերջին օրն էր: Կինոնկարի ռեժիսորը ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է, նկարահանող խմբում է նաև ռեժիսոր և դերասան Միքայել Դովլաթյանը։ Հարություն Սարգսյանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպեցին ֆիլմի ռեժիսորին, զրուցեցին դերասանների հետ: Այնուհետև մարզպետը և դեսպանը Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին Խաչիկի գյուղապետարան, եղան նաև գյուղի մշակույթի կենտրոնում:

Կանցկացվի "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը

Կանցկացվի "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը 09.07.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքնի "Սիրանույշ" ճամբարում կանցկացվի "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը: "Բազե" երիտասարդական հավաքը մեծ հնարավորություն է ինքնադրսևորվելու, տարբեր մրցույթներում ուժերը չափելու համար: Ընտրվել են մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա (որտեղից ավելի շատ հայտեր են ներկայացվել երիտասարդների կողմից) և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Բոլոր երեք օրերն էլ կլինեն մրցութային: Երիտասարդներն իրենց ուժերը կփորձեն ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, ֆուտբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի և լողի մրցույթներում: Լավագույնները կընդգրկվեն "Բազե 2015" հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում։

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը 09.07.2015

Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա են նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները: Վարժանքի խաղարկային փուլի սկզբում ներկայացված ուսումնավարժության սցենարի, միջանկյալների և իրավիճակի զարգացման պլանի համաձայն՝ իրականացվեց ձևավորված աշխատանքային խմբերի խնդրադրում: Ուսումնավարժության սցենարի համաձայն` մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ ,,զոհեր, տուժածներ և անօթևան,, մարդիկ: Ստեղծվել է ,,թեժ գիծ'' , գործարկվել է հատուկ կայք-էջ, ''աղետի գոտուն'' կից ծավալվել է շարժական լրատվական կենտրոն, որը ,,դեպքի վայրում,, ապահովում է լրատվամիջոցների աշխատանքը և աղետի գոտուց պարբերաբար տրամադրում տեղեկատվություն: Ուսումնավարժության խաղարկային փուլի ընթացքում առաջին անգամ գործարկվեց նաև աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը: ՄՄԼԿ-ի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից: Աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվեցին երկրաշարժից հետո բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնակչությանն ուղղված ուղերձներ, ինչպես նաև հանրային իրազեկման հաղորդագրությունների ձևեր: Երկրատեղեկատվական համակարգերի մասնագետների խումբը զբաղվում էր աղետի գոտու քարտեզների մշակմամբ, որոնք նույնպես տեղադրվում էին հատուկ կայք-էջում: Անցկացվեցին նաև ստեղծված իրավիճակը լուսաբանող խաղարկային մամուլի ասուլիսներ՝ տարբեր պետական կառավարման մարմինների ու խոշոր մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Աղբյուրը` http://mtaes.am/

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01