Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում Վայոց ձորում տեղի ունեցավ հանրային լսումներ

14.10.2015

Հոկտեմբերի 13-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220ԿՎ բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում  հանրային լսումներ,  ազդակիր անձանց համար: Քննարկվեց կառուցվող ծրագծի 4-րդ հատվածի վերաբնակեցման գործողության պլանը: Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.
-Ծրագրի նպատակները, շահառուները և իրականացման պլանը,
- Ազդակիր անձանց համար վնասների փոխհատուցման կարգը և սկզբունքները,
- Առաջացած անհամաձայնությունների դեպքում բողոքրկման կարգը:
Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը և իր խոսքում կարևորեց բանախոսների կողմից գործարկման գոտու  յուրաքանչյուր համայնքի ղեկավարի և բնակչի իրազեկվածության  ապահովումը:  
Բանախոսները՝ ,,Բարձրավոլտ էլեկտրացանցեր,, ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը, ,,Էներջի Ադվիյզորի,, խորհրդատվական ընկերության և ,,Կալպատարու Փաուեր Թրանզմիշն,, ընկերության մասնագետները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01