Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

16.10.2015

 Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, բարձր գնահատելով յուրաքանչյուր վայոցձորցու դժվարին աշխատանքը՝  բերք ու բարիք ստեղծելու գործում: Գյուղատնտեսությունը դժվարագույն ոլորտ է, որտեղ արդյունքի հասնելու համար հարկ է գործադրել մեծ ջանքեր ու ամենօրյա քրտնաջան աշխատանք, ինչն, իհարկե, վայոցձորցին պատվով է կատարում, նախնիներից ժառանգած փորձով ու աշխատասիրությամբ:
Սիրելի վայոցձորցիներ, բազմիցս ենք համոզվել, որ բնական աղետները որքան էլ վնաս են հասցնում մեր մարզի գյուղատնտեսությանը, դուք բազմապատիկ ջանքերով կարողանում եք նվազագույն կորուստներով ավարտին հասցնել գյուղատնտեսական տարին: Սիրելիներս, ձեզ՝ դալար բազուկ և բարեբեր գյուղատնտեսական տարիներ:
Համոզված եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է պետական օժանդակության, ինչպես նաև գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը, միտված երկրում գյուղատնտեսության զարգացմանը: Մարզային իշխանությունները նույնպես անում են հնարանոր ամենը, ձեր հոգսը թեթևացնելու նպատակով:
 Հարգելիներս, կրկին շնորհավորելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, բերքառատ ու գյուղատնտեսության համար նպաստավոր տարիներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17