Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզը մասնակցեց <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

16.10.2015

 Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ,,Երևան Էքսպո,, ցուցահանդեսային համալիրում տեղի կունեցավ ամենամյա ,,ԱրմՊրոդԷքսպո,, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և ,,Հայագրոֆորում,, համաժողովի բացման արարողությունը, որին մասնակցում են ավելի քան 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Գյուղատնտեսության աշխատողի օրը Հայաստանում նշվում է սկսած 2011 թվականից՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն:
,,ԱրմՊրոդԷքսպո,, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և ,,Հայագրոֆորում,, համաժողովի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ի թիվս հանրապետության 10 մարզերի ,,ԱրմՊրոդԷքսպո,, ցուցահանդեսին իր բերքն ու բարիքները ներկայացրեց նաև Վայոց ձորի մարզը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսային համալիրի բակում մարզերը մասնակցում էին առանձին տաղավարներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսակներին, ձեռնարկությունների և ընկերությունների գործունեությանը, խնդիրներին և հեռանկարային ծրագրերին:
Այնուհետև տեղի է ունեցել <<Հայագրոֆորում>> համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և համաժողովի ներկաներին շնորհավորել Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: <<Հայագրոֆորում>> համաժողովի ընթացքում գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց <<Արարատի գինու գործարան>> ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, <<Եվրոթերմ>> ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանը, <<Եղեգնաձորի պահածոների գործարան>> ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանը, <<Պրոգրես Ագրո>> ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանը, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանը և <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի <<Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն>> մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանը:
Նշենք, որ Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են հոկտեմբերի 16-18-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17