Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում 16.04.2015
Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվել էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում > խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր IYա (դասվար՝ Օֆելյա Թովմասյան) և YI բ ( դասղեկ՝ Հայարփի Մարգարյան) դասարանների աշակերտների ուժերով: Այն կոչ էր ուղղված հայ մարդուն՝ փորձություններին դիմակայելու, հավաստում՝ հայկական քոչարին Մասիսի լանջին պարելու, երդում՝ հայ դատին ու պահանջատիրությանը տեր լինելու, ինչպես նաև բողոք այն երկրների դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Դպրոցականները ոտնկայս երդվեցին, որ տերն են հայ տան` կամքով իրենց խղճի, սրտովն Արարչի: Միջոցառման ավարտին տնօրեն Հովիկ Մնացականյանն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդը և այսօրվա սերնդի հայ դատին տեր լինելու և պահանջատեր սերունդ հանդիսանալու փաստը: Միջոցառումն ամբողջացավ այցով դեպի հուշարձան, ուր ծաղիկներ դրվեցին ի տուրք հարգանքի:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2015
Ոստիկանության հարգարժան գեներալներ, հարգելի սպաներ և ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ անվտանգ ծառայություն: Ի դեմս Ձեզ, մեր երկրում իրականացվում է հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, հանրապետությունում տնտեսություն վարող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, շահերի, գույքի և ունեցվածքի պահպանումը: Բազմիցս ենք համոզվել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կայացած և հաստատուն կառույց է, պատրաստակամ՝ ծառայելու պետությանն ու ժողովրդին, լինելու այնտեղ, որտեղ կարգ ու կանոն հաստատելու և պահպանելու անհրաժեշտությունը կա: Նույնպիսի պատրաստակամությամբ՝ լավին ու բարուն ծառայելու, ամենայն պատասխանատվությամբ մասնագիտական առաքելությունն իրականացնելու և ոստիկանին հարիր վարքագծով են աչքի ընկնում նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ոստիկանության սպաներն ու ծառայողները: Եվ դրսևորած շնորհակալ վարքագծի շնորհիվ հասարակության մեջ ոստիկանի հանդեպ ձևավորվում է դրական վերաբերմունք, վստահություն և հավատ հանցագործությունների դեմ մղվող պայքարում հուսալի գործընկեր դառնալու: Հարգելիներս, մասնագիտական տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, մասնագիտական հաջողություններ: Միշտ պատրաստ եղեք դժվարին և սկզբունքային ծառայության՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին 16.04.2015
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մշակութային և կրթական հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ: Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ աշակերտների ուժերով, որի հեղինակն էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Ազատյանը: Ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, ընթերցվեց ցեղասպանության թեմայով գեղարվեստական ստեղծագործություններից հատվածներ, խոսվեց ,,Նեմեսիս,, օպերացիայի մասին և երախտագիտության խոսքեր հնչեցվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների հասցեին: Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և մյուս հանդիսատեսներին ներկայության համար: Գրադարանի տնօրենը նշեց, որ միջոցառման մասնակից աշակերտներն իրենց լավագույն ընթերցողներն են, ուստի կազմակերպչին ու ներկայացման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նաև շարունակական համագործակցության համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ի դեմս գրադարանի տնօրենի: Մարզպետն իր խոսքում նշեց, որ ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լավագույնս կատարի իր պարտականությունները, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանը և պետականության ամրապնդմանը, որպեսզի այսուհետ ապրիլ ամիսը մեր երկրի համար դառնա ոչ թե սգո ամիս, այլ ,,Ապրելու ապրիլ,,: Նշենք, որ սրահում բացվել էր ցուցահանդես ,,Հարյուրամյա ոճիր ու հավերժող հայ ժողովուրդ,, խորագրով :
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.04.2015
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ,,ԱՄՔՈՐ,, կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արմեն Խալաթյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Սալլի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը: Մարզպետը ողջունեց հյուրերին և նշեց, որ կարևորում է համայնքնային խնդիրների լուծման ցանկացած ծրագրի իրականացում, անկախ դրանց ծավալների: Հանդիպումը կայացել է Սալլի համայքում իրականացվող ,,Համայնքի զարգացում՝ գյուղատնտեսության զարգացման և տեխնիկական աջակցության միջոցով,, ծրագրի շրջանակում: Արմեն Խալաթյանը ներկայացրեց նախկին տարիներին մարզում իրենց կողմից կատարված աշխատանքները և իրականացված ծրագրերը՝ մարզի 5 համայնքներում գյուղացիական կոոպերատիվների հիմնում և տարբեր աշխատանքներ կատարող գյուղտեխնիկայով նշված կոոպերոտիվների զինում: Ներկայացվեց, որ Սալլի համայնքում հիմնված կոոպերատիվին նույնպես կտրամադրվի գյուղտեխնիկա, կիրականացվի ոռոգելի ջրագծի վերանորոգում, ջրհավաք հորի կառուցում, ոռոգման ջրագծի արտաքին և ներքին ցանցի մաքրում: Բանախոսը նշեց, որ նոր գյուղտեխնիկայի գործադրման շնորհիվ կավելանա ջրդի վարելահողերի քանակը: Մարզպետը հետաքրքրվեց, թե համայնքում որքան աշնանացան և գարնանացան հերկ է իրականացվել: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կատարվել է 5 հա աշնանացան և 5 հա գարնանացան հերկ, որը ծրագրի իրականացման արդյունքում կհասցվի 30-35 հա-ի: Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ դա կարող է մեծ օժանդակություն դառնալ Սալլիի նման փոքր համայնքի համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփելով հանդիպումը շնորհակալություն հայտնեց հյուրին և պատրաստակամություն՝ հատագա համագործակցության, ի շահ մարզում գյուղատնտեսության զարգացման:
2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, ՋՕԸ Վայոց ձորի կառույցի ղեկավար Հազարապետ Նազարյանը և այլք: ՋՕԸ ղեկավարը զեկուցեց ոռոգման շրջանին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքները: Հազարապետ Նազարյանը հավաստեց, որ այդ առումով համակարգն ամբողջովին պատրաստ է, սակայն հավելեց, որ սակավաջուր հուլիս և օգոստոս ամիսներին ջրաքանակի նվազման վտանգ է առաջանում: Մարզպետն առաջարկեց քայլեր ձեռնարկել, նշված ամիսներին հնարավորինս անկորուստ ջրամատակարարման, ջրաքանակի նպատակային բաշխման և խնայողական ռեժիմի կիրառումով բնակչությանն ապահովել համապատասխան քանակի ոռոգման ջրով:
Քարաթափում 15.04.2015
Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը: Ժամը 13.15-ի դրությամբ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է: Աղբյուրը՝ mta.gov.am, 15, 04, 2015