Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

11.11.2015

  2015 թվականի նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ՝ Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 102-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 44-ը։
  Մրցութային ժյուրիի կազմում էին ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի ծրագրի հեղինակ, փառատոնի ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, ժյուրիի անդամներ՝  ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անի Քոչարյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Աիդա Ղազարյանը, Վայոց ձորից՝  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, նույն աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: 

Բացման խոսքով հանդես եկավ Մարիետա Մակարյանը, ինչպես նաև ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
11-ից 14 տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Քարագլխի միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Ստեփանյանը, 2-րդը՝ Ռինդի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ամալյա Նահապետյանը, 3-րդը՝  Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Տաթև Ոսկանյանը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Ալինա Հարությունյանը և Ջերմուկի կրթահամալիրի աշակերտուհի Գայանե Խաչատարյանը: 15-ից 17 տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Աղավանաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Մաթևոսյանը, 2-րդում՝ Արփիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արևիկ Սահակյանը, 3-րդում՝ Ռինդի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Նիկողոսյանը և Աղավանաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սեդա Շահինյանը:
Մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին ողջունեց և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին շնորհավորեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  անունից մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը պատվոգրեր հանձնեց փառատոնի հանրապետական փուլին մասնակցելու  իրավունք ստացած մասնակիցներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00