Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2015

Սիրելի հայրենակիցներ,
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին:
Իմ շնորհավորանքն եմ հղում նաև համայնքների բնակիչներին, քանզի Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև նրանց համար, որովհետև ՏԻ մարմինները ձևավորվում են նրանց վստահության քվեով և կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունում 1996 թվականից տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքը, որը հիմք հանդիսացավ տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը:
ՏԻ մարմինների կողմից իրականացվող հանրային ծառայությունների համալիր կազմակերպմամբ, նրանց կողմից լիազորությունների լիարժեք կատարմամբ, իրավասությունների անթերի իրականացմամբ է նաև պայմանավորված երկրում ժողովրդավարական համակարգի զարգացումը:
Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգի շարունակական զարգացումը ժամանակի հետ կնպաստի ՏԻ մարմինների առավել արդյունավետ գործունեությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի ազգաբնակչությանը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և մաղթում եմ տեղական իշխանություններին՝ աշխատանքային բարձր պատասխանատվություն, իրավասությունները լիարժեք իրականացնելու վճռականություն՝ ի բարօրություն իրենց համայնքների բնակիչների, ի շահ համայնքների զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00