Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 22.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 21.09.2014

Սիրելի հայրենակիցներ։ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ Հայոց անկախ ու ազատ պետականությունն անցել է իր հավերժական ընթացքի 23 տարվա ճանապարհը։ Ամեն ժողովուրդ չէ, որ երջանկություն ունի ապրելու իր ազատ Հայրենիքում։ Հայ ժողովրդին հաջողվել է պայքարի, դժվարությունների, զրկանքների նաև համախմբվածության, միասնության, նվիրումի և ինքնակազմակերպման շնորհիվ կերտել երկու անկախ պետականություն. Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Մեր ժողովրդի լավագույն ցավակներն իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության՝ պարգևելով մեզ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ ապրելու երջանկությունը։ Ողջ մնալու մեր մեղքը կարող է ունենալ միայն մեկ արդարացում. ամնացորդ նվիրվել հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, շենացման և զարգացման։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս տարվա մյուս բոլոր օրերն իմաստավորող այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Փառք հայ ժողովրդին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին 21.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի աշխատանքներին։ Է.Ղազարյանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած համաժողովի բացման լիագումար նիստերին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի «Հայաստանը միջազգային ասպարեզում» թեմայով զեկույցին, ինչպես նաև համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԴԵԴ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԴԵԴ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԸ 21.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում «Եվրոպական իտեգրացիա» թեմայով սեմինարով մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2014-2015 թվականների ուսումնաշրջանը։ Ուսումնաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՔԴԵԴ 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, ՔԴԵԴ 6-րդ թողարկման շրջանավարտ Հայր Ռուբենը։ Իր ողջույնի խոսքում Է.Ղազարյանն ընդգծեց ՔԴԵԴ մեծ դերն իր կյանքում, ինչպես նաև դրա կարևորությունը հասարակական ներկա հարաբերություններում։ ՔԴԵԴ այս տարվա առաջին սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միչելսոնը և ՀՀ Նախագահին առընթեր Հանրայի խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Կկազմակերպվեն տոնական միջոցառումներ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին

Կկազմակերպվեն տոնական միջոցառումներ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին 19.09.2014

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է սեպտեմբերի 18-ին՝ մարզային մշակույթի կենտրոնում կազմակերպված թեմատիկ բաց դասով: Միջոցառումները կեզրափակվեն սեպտեմբերի 21-ին: Անկախության օրվա առիթով տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայքներում: Սեպտեմբերի 21-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում ժամը 17-ին տեղի կունենա կրկեսային ներկայացում, որին կհաջորդի ժամը 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգ-երեկոն: Երեկոյի ավարտին կկազմակերպվի հրավառություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքեր 18.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 17-ի լույսի 18-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ, անցկացրել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքերի N մարտական հենակետում: Է.Ղազարյանը հանդիպում է ունեցել մարտական հենակետում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, ընթրել զինվորների հետ: Մարզպետը շնորհավորել է զինվորականներին Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և ՀՀ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրանց՝ բարեխիղճ ծառայության, Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և մեր ժողովրդի խաղաղության ապահովման համար: Է.Ղազարյանը գրառում է կատարել հենակետի այցելուների մատյանում և գիշերն անցկացրել մարտական հենակետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28