Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ 03.10.2014

Արենի գինու փառատոնի մշակութային ծրագրերի շրջանակներում 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը կազմակերպել էր երգի և պարի փառատոն, որտեղ հանդես էին գալիս մարզի տարբեր համայնքների մշակութային խմբերը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ:

ԵԼՓԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԼՓԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 03.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները: Ելփին համայնքի ավագանու որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 02.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լաուրա Բայլեյին և Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակից ժամանած ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ վայոց ձորի մարզում իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվեց զբոսաշրջության կլաստերների ձևավորման և զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու գերակայությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկայացրեց Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Առանձին անդրադարձ եղավ Արենի և Նորավանք նոր մշակվող զարգացման ծրագրին, ինչպես նաև Արփա գետահովտի և Եղեգիսի կիրճի զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2014 թվականի ավարտը Վայոց ձորում կազմակերպել ծրագրային հիմնադրությունների քննարկում տեղական գործընկերների, համայնքների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԾՔԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԾՔԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ 02.10.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Heifer International Armenia կազմակերպության ֆինանսական աջակցությամբ BRAIND ընկերության կողմից մշակվում է Արենի համայնքի տարածքային բրենդը: Տարացքի բրենդավորումը նոր և ժամանակակից մոտեցում է տարածքային զարգացման բնագավառում: Այն հնարավորություն է տալիս առավել հեշտ և արդյունավետ կերպով ներկայացնել տարածաշրջանը և օգտակար գործիք է տարածքային զարգացման և պլնավորման համար: Արենի տարածքի բրենդավորման հայեցակարգի նախնական տարբերակի քննարկումը տեղ էր ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 17-ին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիբ առաջարկություններ և մոտեցումներ: Բրենդի մշակման գործը ստանձնած կազմակերպության փորձագետներն այցելել են նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարան և Արենի համայնք, ծանոթացել առկա ցուցանմուշներինին և նյութերին: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում BRAIND ընկերության կողմից ներկայացվեցին Արենի տարածքի բրենդի մի քանի տարբերակներ և դրանց հիմնավորումներ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, Արենի համայնքի ավագանու անդամներ, մարզպետարանի պատասխանատուներ, մարզի տարածքում ստեղծագործող արվեստագետներ: Ծավալված քննարկման արդյունքում մասնակիցները նախապատվություն տվեցին առաջարկված տարբերակներից լավագույնին, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը և Արենի համայնքի ավագանու հաստատմանը

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ 02.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 1-ին տոնական տրամադրություն էր տիրում ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի կենտրոնում: Մեծ շուքով, հանդիսավորությամբ և տոնական մթնոլորտում նշվում էր համայնքի տոնը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ, Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, հյուրեր, համայնքի հարյուրավոր բնակիչներ: Համայնքի կենտրոնում տարբեր գերդաստաններ բացել էին տոնակն սեղաններ՝ կազմակերպելով իրենց բարիքների հանրային հյուրասիրություն: Ողջ օրը հնչում էր տոնական երաժշտություն, իսկ պարային համարներով հանդես էր գալիս համայնքային պարի խումբը, որը տոնի կապակցությամբ ձեռք էր բերել նոր պարային զգեստներ և հանդերձավորում: Տոնակատարության մասնակիցներին իրենց շնորհավորական խոսքով դիմեցին համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, համայնքի բնակիչներ:

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼԻՊ ԲԱԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼԻՊ ԲԱԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 02.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Ֆիլիպ Բալոյանի ընկերները կազմակեել էին համերգ և հիշատակի միջոցառում՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, անվանի արվեստագետ և մանկավարժ Ֆիլիպ Բալոյանի հիշատակին և նրա ծննդյան 62-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, կրթության արվեստի, մշակույթի գործիչներ, հարյուրավոր քաղաքացիներ: Միջոցառումը մեկնարկեց Ֆիլիպ Բալոյնաի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո Ֆիլիպ Բալոյանի սաների կատարմամբ հնչեցին նրա սիրված երգերը: Հանդիսատեսին առանձնահատուկ հուզականություն էին հաղորդում Ֆիլիպ Բալոյանի տեսաձայնագրությունների ներկայացումը: Միջոցառմանը ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Ֆ.Բալոյանի ընկերներ Արփիար Ղազարյանն ու Աղասի Հովհաննիսյանը՝ վերջինս Եղեգնաձորի երաժտական դօրոցին նվիրեց Ֆ.Բալոյանի դիմանկարը՝ դպրոցի համերգասրահում փակցնելու համար: Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված համերգով տրվեց նաև Արենի գինու փառատոնի շրջանակներում նախատեսված մշակութային միջոցառումների մեկնարկը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28