Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 24.08.2015
Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 24.08.2015
Ս/թ. օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը: Օրակարգում՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկա 21.08.2015
Օգոստոսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել է Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկա : Թռչնաբուծարանի տնօրեն Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ Հ. Սարգսյանը շրջայց է կատարել ֆաբրիկայում, ծանոթացել ձեռնարկության գործունեության պայմաններին: Մարզպետին ներկայացվել է, որ ֆաբրիկայի 105 հազար թև թռչուններից 80 հազարը ածան հավեր են, որոնք օրական տալիս են 60-65 հազար ձու: Արտադրված ձվի ամբողջ խմբաքանակն իրացվում է ներքին շուկայում: Տեղում քննարկվել են նաև ֆաբրիկայի հիմնախնդիրները, մասնավորապես հարց է բարձրացվել վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ: Խոսվել է նաև սեփական կերարտադրության հնարավորության մասին:

Համայնքային այցելությունները շարունակվում են 18.08.2015
Օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլուխ և Աղնջաձոր համայնքներ: Քարագլուխ համայնքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, դիտարկվեցին Քարագլխի ջրամբարի լրացուցիչ սնուցման հնարավորությունները: Աղնջաձոր համայնք կատարած այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, որից հետո գյուղապետարանում հանդիպում տեղի ունեցավ գյուղապետարանի աշխատակազմի հետ: Համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի կողմից հարց բարձրացվեց ոռոգման ջրագծի կառուցման, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանդամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը Քարագլուխ և Աղնջաձոր համայնքների ղեկավարներին հորդորեց անասնապահության զարգացման համար ակտիվ աշխատանքներ տանել կոոպերատիվների ստեղծման ուղությամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 17.08.2015
Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ: Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող ,,Էկոֆարմ,, ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ: Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը պատկանում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող ,,Գեոթիմ,, ընկերությանը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես՝ ,,Գեոթիմ,, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ ,,Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն,, անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը: Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և ,,Զատիկ,, մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում: Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները: Աղբյուրը՝ gov.am, 16.08.2015 Նշենք, որ Վայոց ձորի մարզ այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի օգոստոս ամսվա ընդունելությունը 17.08.2015
2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 119 քաղաքացի, բոլորն էլ եկել էին ընդունելության: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 119 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, 1-ը` հարևանից բողոքելու, իսկ 1 հոգի՝ մեքենայի առք ու վաճառքի հարցով: Նշված հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին: