Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց շախմատի մարզային մրցաշարի արդյունքները

29.12.2015

  2015 թվականի դեկտեմբերի 26-27-ը Եղեգնաձորի մանկական ստեղծագործության կենտրոնում անցկացվեց շախմատի 2015 թվականի Վայոց ձորի մարզային եզրափակիչ մրցաշարը: Մարզային մրցաշարին մասնակցում էին մարզի 20 լավագույն շախմատիստներ, որոնք հաղթել էին տարածաշրջանային փուլերում:
Առաջին մրցանակային տեղը գրավեց և մարզի չեմպիոնի կոչումը նվաճեց Աշոտ Խուդավերդյանը (ք. Եղեգնաձոր), երկրորդ մրցանակակիր դարձավ Նաիրի Հունանյանը (ք. Վայք), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Էդիկ Իսախանյանը (գ. Վերնաշեն): Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարսյանի կողմից սահմանված մրցանակներով՝ գավաթով և դիպլոմներով: Մրցաշարի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներ Վահրամ Մաթևոսյանը (գ. Շատին), Ֆեդյա Ղազարյանը (ք. Վայք) և միակ կին շախմատիստ Սիրանուշ Հովհաննիսյանը (ք. Եղեգնաձոր) արժանացան պատվոգրերի:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի անունից մրցանակները հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և նրանց փոխանցեց մարզպետի շնորհավորական ուղերձը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00