Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի տարածքում տեղակայված պաշտպանական դիրքեր

29.12.2015

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, գործարար Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների և քաղաքային համայնքների մի խումբ ղեկավարներ, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այցելել են մարզի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի պաշտպանական դիրքեր:
Հյուրերը շնորհավորել են հայրենիքի սահմանները հսկող հայ զինվորներին և հրամանատարական կազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն են հայտնել նրանց մեր ժողովրդի անդորրն ապահովելու համար և մաղթել՝ տոկոնություն, ուժ ու կորով և խաղաղ ծառայություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00