Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2015

 Սիրելի վայոցձորցիներ:
Ընդունեցեք իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հարգելիներս, մենք հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին, տարի, որը մեր ժողովրդի պատմության էջերից առանձնացավ առաջին հերթին մեր ազգային ցավի՝ Հայոց Մեծ եղեռնի, մեկդարյա տարելիցի կապակցությամբ աշխարհասասան միջոցառումներով, նախ սրբադասումներով՝ Նարեկացու սրբադասման արարողությունը՝ Հռոմի Պապի հանդիսպետությամբ և Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ապա պատարագների մատուցմամբ՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և քրիտոնյա այլ քույր եկեղեցիների կողմից, ինչպես նաև համաժողովներով և հիշատակի մշակութային բազմապիսի միջոցառումներով, որոնք մեր պայքարին հաղորդեցին ավելի մեծ հաստատակամություն և հնրավորություն ընձեռեցին այն տեղափոխելու հարաբերությունների ավելի լայն հարթակ:
Թանկագին բարեկամներ, մենք շրջում ենք 2015 թվականի էջը, պատմությանն ի պահ տալով նաև մեր անձնական, ընտանեկան, աշխատանքային դժվարությունները, իսկ 2016 թվական մեզ հետ տանելով՝ տարվա ընթացքում արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները: Ակնկալելով նաև, որ եկող տարին կլինի նոր երազանքների ու ցանկությունների, անավարտ ծրագրերի ու ձեռնարկումների, ծրագրված նպատակների իրականացման տարի:
Սիրելիներս, համոզված եղեք, որ մարզային իշխանության ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ կանեն հնարավոր ամենը, որպեսզի բոլորս խաղաղ պայմաններում կարողանաք լծվել մեր ընտանեկան և աշխատանքային առօրյային, հայրենաշինության մեր սրբազան գործին:
Իմ սիրելի վայոցձորցիներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ գալիք տոների կապակցությամբ, մաղթում եմ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր:
Ապրեցեք Աստծու օրհնությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00