Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.11.2015
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց՝ ամենօրյա հսկողություն իրականացնել մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, քանզի եղանակային պայմանները հնարավորություն են տալիս կատարվող աշխատանքների տեմպերը արագացնելուն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց օրվա ավարտին զեկուցել տեխնիկական խաղողի մթերման վերաբերյալ վերջին տվյալների մասին:

Տեղեկանք 02.11.2015
Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 02.11.2015թ. դրությամբ:

Տեղեկանք 30.10.2015
Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 30.10.2015թ. դրությամբ :

Տեղեկատվություն 30.10.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին:

Տեղեկանք 29.10.2015
Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 28.10.2015թ. դրությամբ :

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը 29.10.2015
2015 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՝ մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ելենա Վարդանյանը: Նիստի օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.


