Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը

16.01.2016

Այսօր` հունվարի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը:
Եղեգնաձորում նորակոչ հայոց զավակներին  բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը, իսկ Վայքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Հայոց բանակի նորակոչիկներին հորդորեցին լինել ուշիմ, աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և բարձր պահել հայ զինվորի մարտական ոգին: 
Նորակոչիկները՝ Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվներից օրհնություն, ուժ, ամրություն և բարի վերադարձ ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:
Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողները և հարազատները ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին նրանց:
Խաղաղ, անվտանգ ու բարի ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28