Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

20.01.2016

 Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյան, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք:
2015թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցոոմով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյանն իր զեկույցում վստահեցրեց, որ ՎՁՄՓՎ-ն 2015 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես կատարել է: ՎՁՄՓՎ պետը տեղեկացրեց, որ 2015թ. ընթացքում մարզային փրկարարական վարչության կող¬մից սպա¬սարկ¬¬վել է արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վե¬րաբերյալ 446 ահազանգ, որոնցից` 233-ը տեխ¬նածին՝ այդ թվում 152-ը՝ հրդեհ, 57-ը՝ տարե¬րա¬յին, 261-ը՝ սոցիալ - կենցա¬ղա¬յին և այլ բնույթի: Մարզի փրկարարական վարչության աշխատանքը գնահատվեց բավարար:
Հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
Ամփոփման խոսքով հանդես եկավ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Վերջում ՎՁՄՓՎ պետ Տ. Պետրոսյանը շնորհակալագրեր հանձնեց Վայոց ձորի քաղաքային և գյուղական համայնքների մի խումբ ղեկավարների, հաշվետու տարում լավագույնս համագործակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00