Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 18.01.2016
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել մարզերում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակին: Նախարար Մուրադյանը զեկուցել է, որ մարզերի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում պոլիկլինիկաները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարարի խոսքով՝ հանրապետությունում համաճարակ չկա, նախարարությունն օպերատիվ համագործակցում է բոլոր մարզպետարանների և նրանց կից բուժհաստատությունների հետ: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.01.2016
Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց 2016 թվականի գործակարգավարական երկրորդ խորհրդակցությունը: Մարզպետը նախ ներկայացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետի և ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկված թեմաները, որոնց վերաբերյալ հանձնարարականներ տվեց աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև

Վայոց ձորում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը 16.01.2016
Այսօր` հունվարի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: Եղեգնաձորում նորակոչ հայոց զավակներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը, իսկ Վայքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Հայոց բանակի...

Ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորումում 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները 15.01.2016
Հունվարի 14-ին 4-րդ բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարն ու նրա տեղակալները։

Տեղեկատվություն 12.01.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2015 թվականին կատարած աշխատանքների մասին.

Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի վայոցձորցի առաջին նորակոչիկները 12.01.2016
Հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Վայոց ձորի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկը սկսվեց այսօր՝ հունվարի 12-ին: Մարզի 2 տարածաշրջանային կենտրոնների Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը: Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերներ, բարեկամներ ու հարազատներ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնող պատանիներին օրհնության խոսք ասացին Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվները: Տոնական միջոցառումներից հետո նորակոչիկներին Եղեգնաձորում ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Նրանց բարի ճանապարհ ու խաղաղ ծառայություն մաղթեցին նաև


