Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդների համար նախատեսված ծրագրի մեկնարկը տրված է

22.02.2016

 <<Ապագայի մանդատ>> երիտասարդական ՀԿ-ն Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում սկսել է իրականացնել <<Երիտասարդների քննարկման խմբերի և առաջնորդության դասընթացների իրականացման ծառայություններ հանձնարարականը>>, որն իրագործվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ համատեղ՝ Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ:
Ծրագիրն ընդգրկում է Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերի 30 սահմանամերձ համայնքներ: <<Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման>> ծրագրի գլխավոր նպատակն է խթանել և ակտիվացնել Հայաստանի սահմանամերձ մարզերում ապրող երիտասարդների մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում, միաժամանակ երիտասարդների համար հնարավորություն ընձեռել իրենց համայնքների զարգացման գործընթացներում առավել նշանակալի դերակատարություն ունենալու գործում:
Նշենք, որ ծրագրի շահառուներն են նշված համայնքների 15-30 տարեկան երիտասարդները: Ծրագրի առանցքային խնդիրներից է նաև աջակցել երիտասարդներին իրենց համայնքներում համայնքային նախաձեռնությունների զարգացման ծրագրեր կազմելու հարցում, դրանց իրականացման համար ֆինանսավորում ապահովելու և իրագործման գործընթացում օժանդակություն ցուցաբերել:
<<Ապագայի մանդատ>> ԵՀԿ-ն Վայոց ձոր մարզի Մարտիրոս, Արենի, Խաչիկ, Չիվա, Ելփին, Ռինդ սահմանամերձ համայնքներում իրականացնում է առաջնորդության դասընթացներ, որոնց մասնակցում են 76 երիտասարդներ: Հատկանշական է, որ դասընթացները անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով, որը նպաստում է նյութի առավել արդյունավետ յուրացմանը: Արդեն մեկնարկել են խմբային քննարկումները, իսկ հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն նաև մշակութային և սպորտային միջոցառումները:
Ծրագրի ավարտը նախանշված է մինչև մարտի 31-ը:
Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ <<Ապագայի մանդատ>> երիտասարդական ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/Mandate-of-Future-Youth-761042893995494

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35