Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված մարզային միջոցառումների ծրագիրը

23.02.2016

  Փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ծրագիրը:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալՄելս Հարությունյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ներկայացրեց Սպարապետի ծննդյան օրվան նվիրված մարզամշակութային միջոցառումների պլանը՝ մարզի հանրակրթական հաստատություններում կկազմակերպվեն մրցույթներ, հիշատակի ցերեկույթներ, մարտի 5-ին ծաղիկներ կխոնարհվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին, այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի պատանի երկրապահների օրհնության կարգ և տեղի կունենա ,,Ծնունդդ շնորհավոր Սպարապետ, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը,,:
Նույն օրը մարզից շուրջ 100 պատանի երկրապահներ կմասնակցեն նաև մայրաքաղաքում կայանալիք հանրապետական կարգի միջոցառմանը:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց՝  գործադրել ամեն ջանք՝ կազմակերպվելիք միջոցառումների հանդիսավորությունն ու համաժողովրդականությունն ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03