Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր էկոերթուղիներ` Վայոց ձորի երեք համայնքներում

Նոր էկոերթուղիներ` Վայոց ձորի երեք համայնքներում 20.10.2015

Վայոց ձորի Գոմք, Զառիթափ և Մարտիրոս համայնքներում ստեղծվել են նոր էկոերթուղիներ: Այս նախաձեռնությունն իրականացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: > խորագրով ծրագրի շրջանակներում > հասարակական կազմակերպությունն օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացնում է նաև էկոտուրիզմով և հարակից զբոսաշրջական ծառայություններով հետաքրքրված շուրջ 50 երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված թրեյնինգներ: Մասնակիցներին նախ ներկայացվել է տարածքի կենսաբազմազանությունը, էկոտուրիզմի հիմնարար սկզբունքները և

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզի ղեկավարըխորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով: Իսկ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների որակին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել խաղողի մթերումների գործընթացը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ 16.10.2015

Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, բարձր գնահատելով յուրաքանչյուր վայոցձորցու դժվարին աշխատանքը՝ բերք ու բարիք ստեղծելու գործում: Գյուղատնտեսությունը դժվարագույն ոլորտ է, որտեղ արդյունքի հասնելու համար հարկ է գործադրել մեծ ջանքեր ու ամենօրյա քրտնաջան աշխատանք, ինչն, իհարկե, վայոցձորցին պատվով է կատարում, նախնիներից ժառանգած փորձով ու աշխատասիրությամբ: Սիրելի վայոցձորցիներ, բազմիցս ենք համոզվել, որ բնական աղետները որքան էլ վնաս են հասցնում մեր մարզի գյուղատնտեսությանը, դուք բազմապատիկ ջանքերով կարողանում եք նվազագույն կորուստներով ավարտին հասցնել գյուղատնտեսական տարին: Սիրելիներս, ձեզ՝ դալար բազուկ և բարեբեր գյուղատնտեսական տարիներ: Համոզված եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է պետական օժանդակության, ինչպես նաև գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը, միտված երկրում գյուղատնտեսության զարգացմանը: Մարզային իշխանությունները նույնպես անում են հնարանոր ամենը, ձեր հոգսը թեթևացնելու նպատակով: Հարգելիներս, կրկին շնորհավորելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, բերքառատ ու գյուղատնտեսության համար նպաստավոր տարիներ:

Վայոց ձորի մարզը մասնակցեց  <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

Վայոց ձորի մարզը մասնակցեց <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին 16.10.2015

Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ,,Երևան Էքսպո,, ցուցահանդեսային համալիրում տեղի կունեցավ ամենամյա ,,ԱրմՊրոդԷքսպո,, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և ,,Հայագրոֆորում,, համաժողովի բացման արարողությունը, որին մասնակցում են ավելի քան 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գյուղատնտեսության աշխատողի օրը Հայաստանում նշվում է սկսած 2011 թվականից՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն: ,,ԱրմՊրոդԷքսպո,, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և ,,Հայագրոֆորում,, համաժողովի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի թիվս հանրապետության 10 մարզերի ,,ԱրմՊրոդԷքսպո,, ցուցահանդեսին իր բերքն ու բարիքները ներկայացրեց նաև Վայոց ձորի մարզը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ:

Բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում Վայոց ձորում տեղի ունեցավ  հանրային լսումներ

Բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում Վայոց ձորում տեղի ունեցավ հանրային լսումներ 14.10.2015

Հոկտեմբերի 13-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220ԿՎ բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում հանրային լսումներ, ազդակիր անձանց համար: Քննարկվեց կառուցվող ծրագծի 4-րդ հատվածի վերաբնակեցման գործողության պլանը: Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հոկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 13.10.2015

2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 122 քաղաքացի, ընդունելությանէին եկել 129-ը : Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 122 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 5 քաղաքացիներ, հիմնականում մանկավարժական կրթությամբ, դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` անձնական խնդիրներով: Նշված հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 15:26:11