Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

21.03.2016

  Մարտի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց մարզի հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման գործընթացի մասին և տեղեկացվեց, որ հաշվարկվում է մարզի ամբողջ տարածքում տեղացած ձյան հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները:
Մարզպետին զեկուցվեց հանրապետական մայրուղում և մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տիրող իրավիճակի և դրանցում իրականացված աշխատանքների մասին:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53