Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռինդ համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ

17.03.2016

  Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ս/թ մարտի 16-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, գյուղի դպրոցի ուսուցիչներ, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի բնակիչներ:
Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները: Հարակից զեկուցմամբ հանդս են եկել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համայնքի դպրոցի տնօրենը, համայնքային գրադարանի վարիչը, մշակութային միջոցառումների կազմակերպիչը, համայնքի անասնաբույժը:
Ներկայացվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Անդրադարձ է եղել բնակիչներին հուզող մի շարք խնդիրների, այդ թվում՝ կոյուղագծի անավարտ շինարարության խնդրին:
Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34