Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 27.01.2016

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից է, քանզի նշվում է որպես Բանակի օր, որպես Հայոց հաղթանակած բանակի օր: Այս տոնն ամենքինս է, այն հյուրընկալվում է հայկական ցանկացած ընտանիքում, իր հետ բերում հպարտության զգացողություն՝ բանակի քաջարի մարտիկների գործած սխրանքների համար, խոնարհումի զգացումներ՝ սխրագործություններով աչքի ընկած զոհված մեր զավակների հիշատակի առջև : 2016 թվականին բոլորում է Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայկական բանակը ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում՝ կամավորական խմբերի տեսքով, իսկ Արցախի ազատագրման պայքարում ձևավորվեց որպես կանոնավոր բանակ և արժանիորեն կրեց Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին: Բանակի օրը առիթ է ևս մեկ անհրաժեշտ անգամ հաստատելու մեր ժողովրդի հոգում ձևավորված մեծ պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող ազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար: Այսօր էլ բոլորս մեր զավակներին բանակ ենք ուղարկում այն հաստատ համոզումով, որ բանակի շարքերը համալրելու գնացած նորակոչիկները շարունակելու են սահմանապահ զինվորների երախտագիտության արժանի գործը, այն է՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկության պահպանում, երկրի պաշտպանության , խաղաղ կեցության և բնականոն գործունեության ապահովում: Իսկ մեզ, ի պատասխան այս ամենի, մնում է սրտացավորեն ծառայել երկրի տնտեսական զարգացման, Հայաստանի Հանրապետության զորացման ու հզորացման գործին, մշտապես կրկնելով՝ օրհնյալ լինես Հայ Զինվոր: Սիրելի հայրենակիցներ, լինելով սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր զինծառայողի ընդունում ենք սեփական զավակի նման, տածելով նրանց հանդեպ անսահման հոգատարություն, սեր ու գորովանք: Դա է նրանց նկատմամբ մեր շնորհակալությունն արտահայտելու միակ ճշմարիտ ուղին: Փառք ու պատիվ Ձեզ, հայոց բանակի անհաղթ Արծիվներ, Թող Հայոց բանակում միշտ արշալույսները բացվեն խաղաղությամբ, իսկ մայրամուտները գիշերային անդորր բերեն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց բրոնզե մեդալակիր Հովհաննես Սահակյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց բրոնզե մեդալակիր Հովհաննես Սահակյանին 27.01.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ժաուտիկովյան 12-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, վայոցձորցի Հովհաննես Սահակյանին: Հովհաննեսը սովորում է Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանում: >,- իր խոսքում ասաց մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը նշեց նաև, որ մեր պետության ապագան և հետագա առաջընթացը մեծապես պայմանավորված են Հովհաննեսի նման խելացի և բանիմաց երիտասարդների ունակությունների և գիտելիքների նպատակային ու ճիշտ կիրառմամբ: Տեղեկացնենք, որ թվով 12-րդ ամենամյա միջազգային այս ստուգատեսն անցկացվել է 2016 թվականի հունվարի 13-18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որի նպատակն է հայտնաբերել և խրախուսել տարբեր պետությունների այն հատուկ դպրոցներին, որոնք մասնագիտացած են մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներում: Այս տարի օլիմպիադային մասնակցեցին 17 պետությունների 62 թիմերի 409 աշակերտներ: Հայաստանի պատվիրակությունը, կազմված 22 աշակերտից, օլիմպիադային մասնակցեց 3 թիմով՝ 1 անհատական և 2 թիմային: Շարունակելով նախորդ տարիների հաջողությունները, մեր աշակերտները անհատական արդյունքներով արժանացան 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: Միացյալ թիմերի ռեյտինգավորման աղյուսակում Հայաստան-2 (294,58 միավոր) և Հայաստան-3 (267,89 միավոր) միացյալ թիմերը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց  Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանին 26.01.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Տիգրանի Հարությունյանին, ծննդյան 90 ամյակի և հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության կապակցությամբ: Մարզպետը Հայրենական Մեծ պատերազմի վետերանին մաղթեց ամուր առողջություն, առավել ակտիվ գործունեություն և երկար կյանք, ասելով, որ ուրախ կլիներ վետերանին այսպես առողջ տեսնել 10 տարի հետո և ավելի մեծ շուքով նշել նրա 100 ամյակը: Նշենք, որ Սարգիս Հարությունյանը ծնվել է 1926 թվականի հուվարի 22-ին ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղում:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 25.01.2016

Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մարզպետը տեղեկացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված թեմաների մասին, որոնք վերաբերում էին մարզի համայնքների, առանձնապես քաղաքային համայնքների խնդիրներին և հանձնարարեց համապատասխան վարչության պետին՝ համայնքների ֆինանսիստների հետ քննարկել համայնքային բյուջեները, որոնց հետ կապված խնդիրներ կան և առաջարկություններ ներկայացնել: Այնուհետև

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Վայոց ձորի մարզային խնդիրները

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Վայոց ձորի մարզային խնդիրները 22.01.2016

Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն` նվիրված Վայոց ձորի մարզի, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց նաև մարզի համայնքներում առկա իրավիճակը` կապված սեփական եկամուտների հավաքագրման հետ: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը համայնքի էլետրաէներգիայի և աշխատավարձերի փոխհատուցման համար պետբյուջեից խնդրեց լրացուցիչ 35 միլիոն դրամ: Նախարարը հանձնարարեց ՏԿԱԻ փոխնախարարներ Վաչե Տերտերյանին և Կարեն Իսախանյանին, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ուսումնասիրել և զեկուցել համայնքներին ֆինանսական օժանդակությունների հայտերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Խաչիկ գյուղ  տանող  ճանապարհի եզրի ժայռի պայթեցման վայր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Խաչիկ գյուղ տանող ճանապարհի եզրի ժայռի պայթեցման վայր 21.01.2016

Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյանի հետ, ուղեկցությամբ՝ ՎՁՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանի, այցելել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում նախօրեին կատարված ժայռի պայթեցման վայր և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին: Նշենք, որ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01