Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փրկարարները բացել են փակ դուռը 03.04.2015

Մարտի 3-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Աղբյուրը՝ mta.gov.am, 03.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 03.04.2015

Սիրասուն մայրեր, հարգարժան տիկնայք, սիրելի քույրեր, նազելի դուստրեր: Նվիրական այս օրվա` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ խորին հարգանքով ու սիրով շնորհավորում եմ բոլորիդ: Սրտանց մաղթում եմ ձեզ չխամրող գեղեցկություն ու անսպառ սեր: Պատահական չէ, որ տոնը խորհրդանշում է մայրությունն ու գեղեցկությունը, քանզի բոլոր մայրերն են գեղեցիկ և առլեցուն բարությամբ ու քնքշանքով, սիրով ու բարեգթությամբ, հույսով ու լույսով: Հայոց մայրերի աստվածային կարողությունների շնորհիվ է դարեր շարունակ ամուր ու կանգուն եղել հայոց օջախները, մայրերի ջանքերի ու նվիրումի շնորհիվ է անմար եղել հայկական օջախների կրակը: Դուք, սիրելիներս, արժանի եք ամենայն սիրո և խոնարհումի: Ձեզ ամենայն բարիք: Դուք եք եղել մեր ազգային ու ընտանեկան ավանդույթների նվիրյալ կրողն ու պահպանողը, սերունդներն իրար հետ կապող շղթայի ոսկե օղակը: Դուք եք եղել մեր հույսի ու հավատի ներշնչման աղբյուրը: Ձեզանով է պայմանավորված մեր հավատն առ Հայրենիք և առ Աստված: Ձեր շնորհիվ ենք մենք հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, քանզի ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել մայրական քնքշանքի, ջերմ վերաբերմունքի ու բարի խոսքերի շնորհիվ: Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ առողջություն և երկարակեցությունը: Թող ձեր զավակները փոխադարձ սիրառատությամբ շրջապատեն ձեզ ու դուք վայելեք ինչպես նրանց հոգատարությունը, այնպես էլ նրանց հաջողություններով ուրախանալու և հպարտանալու բերկրանքը: Ձեզ գարնանային թարմ զգացողություն և գարնանաբույր տրամադրություն: Ապրեցեք Աստծու օրհնությամբ:

Միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին 02.04.2015

2015 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի պատկերասրահ և մասնակցեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Վանիկ Զոհրաբյանի նկարների ,,Ուխտագնացություն Ավետյաց Երկիր,, խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, ով նշեց, որ ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, քանի որ կտավների մեծ մասը Վանիկ Զոհրաբյանը նկարել է Արևմտյան Հայաստան այցից հետո, որոնցում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային կիսավեր կոթողները և բնության պատկերներ: Այնուհետ խոսքը փոխանցեց մարզպետ Հարություն Սարգսյանին: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց նկարչին և շնորհակալություն հայտնեց թեմատիկ գեղեցիկ նկարներով՝ Պատմական Հայրենիքի Սուրբ մասունքների պատկերներով, Ավետյաց Երկիր մտովի էքսկուրս ապահովելու համար: Մարզպետն իր խոսքում նշեց նաև, որ եղեռնի զոհերի հիշատակը պետք է հարգել ապրելով և արարելով

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.04.2015

2015 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

 Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 01.04.2015

2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային հանդիպում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի և աշխատանքային խմբի հետ: Վայոց ձորի կողմից մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի և Վայքի ղեկավարները: Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից մասնակցում էին ՕՔՍՖԱՄ-ի Հումանիտար ծրագրի Հայաստանի և Վրաստանի կոորդինատոր Աննա Պալոնկան, ԱՌՆ ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, նույն ծրագրի խորհրդատու Ռուզաննա Ստեփանյանը, > ԲՀԿ ծրագրի խորհրդատու Կարինե Գաբրիելյանը: Մարզպետը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց այցելության համար: Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքներն ըստ փուլերի՝ օժանդակության ծրագրերով համայնքային բուժկետերի վերանորոգում, գույքավորում,

Տեղեկատվություն 01.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի մարտ ամսին կատարած աշխատանքների մասին.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35